Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ԱՄԷ «ԱՔՍԵՍ» ընկերության բիզնեսի զարգացման ղեկավար Մարկոս Բենիտոյի հետ քննարկեց «Հողմակայանների ներդրում» ծրագրի ընթացքը

10.05.2019

Մայիսի 10-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց Արաբական Միացյալ Էմիրություններում գործող «Աքսես» ընկերության բիզնեսի զարգացման ղեկավար Մարկոս Բենիտոյին՝ նրա հետ քննարկելով Գեղարքունիքի մարզում մեկնարկած «Հողմակայանների ներդրում» ծրագրի ընթացքը: Ինչպես ներկայացրեց Մարկոս Բենիտոն՝ հողմակայանների կառուցման ծրագիրը մեկնարկել է երկուսուկես տարի առաջ, Սեւանի տարածաշրջանում: Ավարտվել են հողհատկացման աշխատանքները, տեղադրվել է քամիների ուժը որոշող 1 չափիչ կայան, կազմակերպվել է հանրային մեկ լսում հողմակայանների շահագործման դեպքում բնապահպանական ազդեցությունների շուրջ: «Մենք դրական արդյունք ենք ստացել առաջին հանրային լսումից, քանի որ բնակչությունը հիմնականում կողմ է արտահայտվում հողմակայանների կառուցման ծրագրին: Այս ամսում ծրագրել ենք հանրային երկրորդ լսումը: Մենք կատարել ենք նաեւ մեր կողմից արտադրվելիք էլեկտրաէներգիան ընդհանուր ցանցի հետ փոխկապակցման ուսումնասիրություն եւ արդեն ունենք նախնական եզրակացությունը, թե ինչ եղանակով պետք է այն կատարենք: Խնդիրը միայն սակագնի շուրջ ՀՀ կառավարության հետ ընդհանուր պայմանավորվածության հասնելու հետ է կապված: Եթե մենք կարողանանք հասնել երկուստեք ձեռնտու սակագնի սահմանմանը, ապա կարող ենք զարգացնել ու առաջ տանել սկսված ծրագիրը, որի ընդհանուր արժեքը կազմում է 250 միլիոն դոլար: Շինարարությունը, որը նախատեսում ենք սկսել 2020 թվականի երկրորդ կեսից, պահանջելու է մինչեւ 400 ժամանակավոր աշխատատեղ: Հողմակայանը տարածաշրջանի համար կապահովի նաեւ տնտեսական զարգացման այլ հնարավորություններ»,-ներդրումային ծրագրերի ընթացքը ներկայացրեց «ԱՔՍԵՍ» ընկերության բիզնեսի զարգացման ղեկավարը: Միաժամանակ Մարկոս Բենիտոն մարզպետից խնդրեց հարց բարձրացնել կառավարության առջեւ՝ իրենց կողմից արտադրվելիք էլեկտրական էներգիայի վաճառքի սակագնի սահմանման հարցում: « Վերականգնվող էներգետիկայի ոլորտում այժմ սակագների սահմանման հետ կապված քննարկումներ ու բանակցություններ են ընթանում: Դրանք կարող են տատանվել կամ փոփոխվել: Վաղը մեզ մոտ կայանալիք ներդրումային տնտեսական համաժողովը, որտեղ դուք ներկայացնելու եք ձեր կազմակերպության ներդրումային ծրագիրը, շատ հարմար առիթ է՝ խնդիրը հիմնավորված ու հասցեական ներկայացնելու համար: Մարզպետարանը ժամանակին աջակցել է ձեզ հողերի հատկացման ու զանազան այլ հարցերում, հիմա էլ պատրաստակամ է շարունակել աջակցությունը ընթացքում ծագած զանազան խնդիրներում: Որպես մարզի ղեկավար՝ ես պատրաստ եմ՝ կառավարության առջեւ հարց բարձրացնելու համար: Մեր մարզում վերականգնող էներգետիկայի արտադրությամբ հետաքրքրված տեղական կամ արտասահմանյան շատ ընկերությունների համեմատ ձեր ծրագիրը շատ կողմերով առաջընթաց գրանցած նախագիծ է, որը կյանքի կոչելու համար մենք մեր լիազորությունների շրջանակներում կցուցաբերենք ամենահնարավոր աջակցությունը»,-հավաստեց մարզպետ Գնել Սանոսյանը:
Կայանի կառուցումը տեւելու է 18-24 ամիս, իսկ նրա շահագործումից հետո բացվելու է 40 մշտական աշխատատեղ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2019-10-21 15:58:07