Նորություններ
Չեխիայի Հանրապետության խորհրդարանի պատվիրակության անդամներն այցելել են նաև Գեղարքունիքի մարզ
09.05.2019
Հայաստան կատարած աշխատանքային այցի շրջանակներում մայիսի 7-ին, ճանաչողական նպատակով, Գեղարքունիքի մարզ է ժամանել Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի փոխնախագահ Միլան Շտեխի գլխավորած պատվիրակությունը, որում ընդգրկված են եղել Գյուղական տարածքների զարգացման հանձնաժողովի անդամներ: Գեղարքունիքի մարզում նրանց դիմավորել և ուղեկցել է Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանը: Մարզպետի տեղակալի ուղեկցությամբ հյուրերը Հայրավանքում և Նորատուսում ծանոթացել են պատմամշակութային արժեքներին, ապա այցելել են Գավառ քաղաքի Արծվաքար թաղամասում գործող ,,Արծվաքարի գինու պանիր,, արտադրամաս, որտեղ ծանոթացել են առկա հնարավորություններին, համտեսել գինու մեջ հասունացած պանիրը: Հյուրերը զբոսնել են նաև Սևանա լճի ափին, հյուրասիրվել և տպավորված հեռացել: