Նորություններ
Ավարտվեց ֆուտզալի մարզային առաջնության առաջին փուլը
07.05.2019
Մայիսի 3-ին կայացած հանդիպումներով ավարտվեց ապրիլ ամսից մեկնարկած ֆուտզալի մարզային առաջնության առաջին փուլը, որին մասնակցում էին 12 թիմ: Ամփոփիչ արդյունքներով, ինչպես ներկայացրեց Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչության մշակույթի եւ սպորտի բաժնի վարիչ Գեղամ Չարվադարյանը, հաջորդ փուլ դուրս եկան 6 թիմ, ովքեր պայքարը կշարունակեն երկու ենթախմբերում: Մայիսի 6-ին կայացած վիճակահանության արդյունքներով առաջին ենթախումբը կազմել են Գեղարքունիքի մարզպետարանի, ՀՀ ԶՈւ բանակային երկրորդ կորպուսի եւ ՀՀ Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության, երկրորդ ենթախումբը՝ ՀՀ ԱԻՆ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության, Վարդենիսի քաղաքապետարանի եւ լրագրողների թիմերը: Առաջիկա օրերին կկազմվի խաղացանկը: Ենթախմբերում առաջին տեղ գրաված թիմերը կմրցեն առաջին եւ երկրորդ, երկրորդ տեղ գրաված թիմերը՝ երրորդ եւ չորրորդ տեղերը որոշելու համար: