Նորություններ
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի ուղերձը Աշխատավորի օրվա առթիվ
30.04.2019

Սիրելի հայրենակիցներ
Աշխատանքը հազարամյակներ ի վեր հայ մարդու համար եղել է այն գլխավոր ու հիմնական արժեքներից մեկը, որով նա հիմք է դրել հայրենաշինությանը, ընտանեկան ու հանրային բարեկեցության ապահովմանը: Պատմական ամեն մի աղետից հետո մեր ժողովուրդը միայն ստեղծարար աշխատանքով է վերագտել արարման իր ճանապարհը, ամոքել այդ աղետների պատճառած վերքերը: Լիահույս ենք, որ ամենօրյա աշխատանքի շնորհիվ Նոր Հայաստանում քաղաքացին կապրի լիարժեք բարօրության պայմաններում:
Շնորհավորում եմ բոլորիս Աշխատավորի օրվա առթիվ, մաղթում քաջ առողջություն, անձնական ու աշխատանքային հաջողություններ:
Լավագույն ցանկություններով՝
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյան