Նորություններ
Մարզում մեկնարկել են ճանապարհների ամառային սպասարկման աշխատանքները
29.04.2019

Գեղարքունիքի մարզում սկսվել են միջպետական, հանրապետական ու մարզային նշանակության ճանապարհների ամառային սպասարկման աշխատանքները: Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի վարիչ Գեւորգ Խաչատրյանը, աշխատանքները նախատեսված է իրականացնել պետական բյուջեից հատկացված միջոցներով, ճանապարհների ձմեռային ու ամառային պահպանման ծախսերի հաշվին: ՀՀ Կապի, տրանսպորտի եւ ՏՏ նախարարության պատվիրատվությամբ նախատեսված է ճանապարհների ամառային սպասարկման աշխատանքներ իրականացնել միջպետական ու հանրապետական ճանապարհներին, 361 կիլոմետր երկարությամբ: Գեղարքունիքի մարզպետարանի պատվիրատվությամբ ճանապարհների ամառային սպասարկման աշխատանքներ կիրականացվեն մարզային նշանակության 140 կիլոմետր երկարության ճանապարհներին: