Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզում ընթանում է ֆուտզալի մարզային առաջնությունը

22.04.2019

Գեղարքունիքի մարզպետի 2019 թվականի համապատասխան որոշմամբ Գեղարքունիքի մարզում մեկնարկեց ֆուտզալի մարզային առաջնությունը, որի նպատակն է` նպաստել մարզի համայնքներում մարզաձևի մասսայականացմանը, խթանել երիտասարդների շրջանում առողջ ապրելակերպի արմատավորմանը, ֆիզիկական պատրաստաստվածությանը: Ֆուտզալի խաղերը մարզում մեկնարկեցին ապրիլի 10-ին, Գավառ քաղաքի մանկապատանեկան մարզադպրոցում: Առաջնությանը հայտագրվել է 12 թիմ, որոնք վիճակահանությամբ բաժանվել են երեք ենթախմբի՝ յուրաքանչյուր թիմում ընդգրկվելով 4 թիմ: Հայտագրվել են ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի, Գեղարքունիքի մարզի 5 քաղաքային համայնքների, ՀՀ ոստիկանության մարզային վարչության, մարզային փրկարար ծառայության, մարզային քննչական վարչության, բանակային կորպուսի, ազգային անվտանգության մարզային ծառայության թիմերը: Ֆուտզալի առաջնությունն անցկացվում է մեկ փուլով և երկու խաղակեսով: Յուրաքանչյուր խաղակեսի տևողությունը 20 րոպե է ,10 րոպե ընդմիջումով: Խաղերը ենթախմբերի միջև ընթանում են շրջանաձև եղանակով: Ենթախմբում առաջին տեղը գրաված թիմերը շրջանաձև համակարգով կորոշեն 1-3 տեղերը: Ֆուտզալի մարզային առաջնության արդյունքները կամփոփվեն մայիսի 8-ին: Առաջնությունում առաջին, երկրորդ և երրորդ տեղեր զբաղեցրած թիմերը կխրախուսվեն ՀՀ Գեղարքունիքի մարզպետի հավաստագրերով, գավաթներով և հուշանվերներով:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-17 16:59:53