Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը

11.04.2019

Ապրիլի 11-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ անցկացրեց հերթական խորհրդակցությունը, որի ընթացքում քննարկվեցին աղբահանության, բնապահպանության և սուբվենցիոն ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր: Անդրադառնալով աղբահանության հետ կապված խնդրին՝ մարզպետը հանձնարարեց լինել հետևողական և գործադրել բոլոր ջանքերը, որպեսզի աղբահանությունն իրականացվի բոլոր համայնքներում և բացառվեն շրջակա միջավայրի աղտոտման դեպքերը: « Ելնելով առկա իրավիճակից՝ պետք է աշխատենք համայնք առ համայնք,բնակչության շրջանում տանենք բացատրական աշխատանք, գործադրենք համապատասխան լծակներ, որպեսզի հասնենք ցանկալի արդյունքի՝ շրջակա միջավայրի մաքրության պահպանմանը: Այլապես այս վիճակը անհանդուրժելի է: Այս ամենը հատկապես ծանր է անդրադառնում Սևանա լճի մաքրության պահպանման վրա: Այժմ ՀՀ կառավարությունում քննարկման փուլում է «Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի կոշտ թափոնների կառավարման ծրագիրը», որի ներդրմամբ այս ոլորտում շատ բան կարող է փոխվել դեպի դրականը: Իսկ մինչ այդ մենք պետք է անենք առավելագույնը»,- նշեց մարզպետը:
Գնել Սանոսյանն անդրադարձավ նաև մարզում սուբվենցիոն ծրագրերի իրականացման ընթացքին: Մարզպետը համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների հանձնարարեց համայնքների հետ համագործակցության արդյունքում ապահովել ծրագրերի իրականացման հետ կապված բոլոր ընթացակարգերը, որպեսզի ներկայացված ծրագերի մեկնարկը տրվի սահմանված ժամկետներում:
Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին նաև աշխատանքային բնույթի այլ հարցեր:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:38:59