Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Քաղաքացիների ընդունելություն

11.04.2019

Ապրիլի 10-ին Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցավ քաղաքացիների ընդունելություն: Այն անցկացրեցին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանը, մարզպետարանի գլխավոր քարտուղար Սևակ Խլղաթյանը: Ընդունելությանը մասնակցեցին 46 քաղաքացի, որոնցից 29 -ը դիմում ներկայացրեցին դրամական աջակցություն ստանալու ակնկալիքով, երեք քաղաքացի բնակարանների կամ ժամանակավոր կացարանների բարեկարգման նպատակով գումարի կամ շինանյութի տեսքով աջակցություն ստանալու, երկու քաղաքացի՝ ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկվելու հետ կապված խնդիրների կարգավորման, երկու քաղաքացի՝ պետպատվերի շրջանակներում բուժման մեկնելու, վեց քաղաքացի՝ աշխատանքի տեղավորման, մեկ քաղաքացի՝ հողի սեփականության իրավունքի ձեռքբերման, երեք քաղաքացի՝ ճանապարհների բարեկարգման և գյուղատնտեսության ոլորտում առնչվող խնդիրների վերաբերյալ պարզաբանում կամ լուծում ստանալու ակնկալիքով:
Դիմումատուների մի մասի խնդրանքը տեղում բավարարվեց, իսկ լրացուցիչ ուսումնասիրություն ենթադրող դիմումներին պատասխան կտրվի օրենքով սահմանված կարգով:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 18:15:39