Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզի 44 դպրոցներում տեղի է ունեցել ուսուցիչների եւ վարչատնտեսական աշխատողների աշխատավարձերի բարձրացում

10.04.2019

 Այս տարվա ընթացքում Գեղարքունիքի մարզի հանրակրթական 44 դպրոցներում, որոնք գործում են մարզպետարանի ենթակայությամբ, տեղի է ունեցել աշխատավարձերի բարձրացում: Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչությունից, աշխատավարձերի բարձրացումը տեղի է ունեցել դպրոցների տնտեսված միջոցների հաշվին, միջինը 10%-ի սահմաններում: Բարձրացումը տարածվել է ինչպես տնօրենների, այնպես էլ ուսուցիչների եւ վարչատնտեսական աշխատողների վրա: Որոշ դպրոցներում, ելնելով անհրաժեշտությունից, սահմանվել են պահակի, տնտեսվարի, գրադարանավարի, լաբորանտի հաստիքներ՝ կես կամ մեկ դրույքի չափով:
«Այժմ մենք դիտարկում ենք նաև այլ դպրոցներում աշխատավարձերը բարձացնելու հնարավորությունները», – հավաստեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-15 18:02:43