Նորություններ
Հայտնի դարձան «Ընթերցման օլիմպիադա-2019» մարզային փուլի հաղթողները
25.03.2019

Գեղարքունիքի մարզում ավարտվել է «Ընթերցման օլիմպիադա-2019» մարզային փուլը, որին մասնակցել են Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցների 98 աշակերտներ: Մարզային գնահատող հանձնաժողովը, ամփոփելով մրցույթի արդյունքները, ի հայտ է բերել այն երեք հաղթողներին, ովքեր մարզը կներկայացնեն «Ընթերցման օլիմպիադա-2019» հանրապետական ստուգատեսում: Ըստ արդյունքների՝ առաջին տեղը գրավել է Գավառի թիվ 5 հիմնական դպրոցի աշակերտուհի Նինա Գալստյանը, երկրորդ տեղը՝ Մարտունու թիվ 2 հիմնական դպրոցի աշակերտուհի Վիկտորյա Զաքարյանը, երրորդ տեղը՝ Սեւանի թիվ 1 հիմնական դպրոցի աշակերտուհի Էլեն Ամիրխանյանը: