Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետն ընդունեց ՄԱԿ-ի ՊՀԾ «Դպրոցական սնունդ» ծրագրի պատասխանատուներին

14.03.2019

Մարտի 14-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց ՄԱԿ- ի Պարենի Համաշխարհային Ծրագրի՝ «Դպրոցական սնունդ» ծրագրի ղեկավար՝ Օկսանա Զոտովային և նույն ծրագրի՝ «Դպրոցական սնունդ» ծրագրի Գեղարքունիքի մարզի համակարգող Կարեն Հակոբյանին: Ծրագրի պատսխանատուները Գնել Սանոսյանին ներկայացրին իրենց առաջիկա անելիքները, որոնք վերաբերում էին մարզում «Դպրոցական սնունդ» ծրագրում ընդգրկված՝ մարզային և նախարարության ենթակայությամբ գործող դպրոցների ճաշարանների արդիականացմանը:
ՄԱԿ- ի Պարենի Համաշխարհային Ծրագրի՝ պատասխանատուների տեղեկացմամբ, ծրագրի շրջանակներում, այս տարվա ապրիլի 1-7-ն ընկած ժամանակահատվածում նախատեսվել է մարզում գործող 117 դպրոցներում իրականացնել դպրոցական ճաշարանների մոնիթորինգ, որպեսզի հստակեցնեն, թե ինչ պայմաններ, ինչպիսի հագեցվածություն և դպրոցականներին սնունդ տրամադրելու հնարավորություններ ունեն: «Ճաշարաններում, սննդի և պահեստի հատվածներում ուսումնասիրությունները արդյունավետ իրականացնելու համար, մենք ակնկալում են հանձնաժողովի աշխատանքներում ներգրավել նաև Գեղարքունիքի մարզպետարանի, համայնքապետարանների և դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչներին: Ուսումնասիրությունների արդյունքում կհստակեցնենք մեր անելիքները և յուրաքանչյուր ճաշարանի համար կիրականացնենք համալիր ծրագիր, նրանց տրամադրելով ներքին հարդարման և կահավորման համար անհրաժեշտ նյութեր և գույք»,- նշեցին նրանք:
Դպրոցներում ճաշարանների բարելավման աշխատանքներում շատ կարևոր է նաև դպրոցների տնօրենների ակտիվ մասնակցությունը:
«Ես ողջունում եմ ՄԱԿ-ի Պարենի Համաշխարհային Ծրագրի կողմից իրականացվելիք այս նախաձեռնությունը և հավաստիացնում, որ Գեղարքունիքի մարզպետարանը պատրաստակամ է համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչների միջոցով անհրաժեշտ ամբողջ աջակցությունը բերել դրա իրականացմանը: Ցանկալի կլինի դպրոցների ճաշարաններում շինարարական աշխատանքներն իրականացնել ամռանը, որպեսզի նոր ուսումնական տարվանից աշակերտը սնվի հարմարավետ և արդի չափանիշներին համապատասխան ճաշարանում»,- նշեց Գնել Սանոսյանը:
Գեղարքունիքի մարզպետն առաջարկեց ՄԱԿ-ի ներկայացուցիչներին, առաջիկայում իրականացվելիք աշխատանքների ընթացքում օգտվել նաև մարզպետարանում՝ դպրոցների ճաշարանների վերաբերյալ ստեղծված վիճակագրական տվյալներից:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-17 17:51:27