Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետն ընդունեց մարզից ընտրված պատգամավորներին

11.03.2019

Մարտի 11-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց Գեղարքունիքի մարզից ընտրված ՀՀ ԱԺ պատգամավորներ՝ Հայկ Սարգսյանին՝ «Իմ քայլը» խմբակցություն, Վարազդատ Կարապետյանին՝ «Իմ քայլը» խմբակցություն, Թագուհի Թովմասյանին՝ «Իմ քայլը» խմբակցություն, Սողոմոն Սողոմոնյանին՝ ԲՀԿ խմբակցություն, Հրանտ Մադաթյանին՝ ԲՀԿ խմբակցություն, Ռուբիկ Ստեփանյանին՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցություն: Հանդիպման ընթացքում կողմերը զրուցեցին Գեղարքունիքի մարզում իրականացվող ծրագրերի և դրանց ընթացքի մասին: Քննարկվեցին նաև մարզին հուզող մի շարք կարևորագույն խնդիրներ, որոնց լուծման համար կպահանջվի նաև ԱԺ պատգամավորների ուշադրությունն ու աջակցությունը:
Գնել Սանոսյանն առաջարկեց մարզից ընտրված պատգամավորներին ապրիլի 19-ին կայանալիք «Իմ քայլը հանուն Գեղարքունիքի մարզի» գործարար համաժողովի աշխատանքներում ցուցաբերել մասնակցություն և համագործակցել մարզպետարանի հետ:
Մի շարք հարցերի թվում քննարկվեց նաև Սևանա լճի հիմնախնդիրների կարգավորման, «Սևան» ԱՊ-ի գործունեությանը վերաբերող հարցեր:
«Թեև հանդիպման մասնակիցներս ներկայացնում ենք տարբեր քաղաքական թիմեր, սակայն, անկախ մեր քաղաքական հայացքներից, մենք պետք է համախմբվենք ընդհանուր նպատակի շուրջ. բարձրացնենք մարզին առնչվող ցանկացած հիմնախնդիր և համատեղ ուժերով դրանց տանք արդյունավետ լուծում»,- նշեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:
Գեղարքունիքի մարզից ընտրված ԱԺ պատգամավորները նշեցին, որ նման ձևաչափի հանդիպում առաջին անգամ է տեղի ունենում և պատրաստակամություն հայտնեցին ամեն ինչ անել, ի նպաստ մարզում առկա հիմնախնդիրների լուծմանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 18:15:39