Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետն ընդունեց Գեղարքունիքի մարզի բռնցքամարտի հավաքականի մարզիչներին

06.03.2019

Մարտի 5-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց Գեղարքունիքի մարզի բռնցքամարտի հավաքականի մարզիչներին, ովքեր բողոք էին ներկայացրել Երևանում ընթացող բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության մրցավարությունից։ Ինչպես ներկայացրեցին մարզիչները՝ 2019 թվականի մարտի 2-ին կայացած հանրապետական առաջնության մենամարտի արդյունքները փոխվել են ի օգուտ գյումրեցի բռնցքամարտիկի: «Մարտունու մարզադպրոցի սան Գուրգեն Կակոյանը 64 կգ քաշային կարգում հաղթանակով վերջացրեց իր 3-րդ մենամարտը Գյումրին ներկայացնող բռնցքամարտիկի հետ և դուրս եկավ եզրափակիչ: Գյումրիի ներկայացուցիչները բողոքակեցին այս մենամարտը, և մրցաշարի վերջում գլխավոր մրցավարը, որը հանդես եկավ գյումրեցի մարզիկի հոր ընկեր նշանակեցերեք հոգուց կազմված հանձնաժողովի անդամներ, որից երկուսը չէին հանդիսանում մրցավարական հանձնաժողովի անդամ և մեկ մրցավարը Գյումրիից էր, որը օրենքով չի թույլատրվում: Դիտելով մենամարտի տեսաերիզը՝ հանձնաժողովի անդամները որոշում կայացրեցին փոխել մենամարտը ի օգուտ գյումրեցի մարզիկի: Ամեն տարի մեր բռնցքամարտիկների հանդեպ ցուցաբերվում է կողմնակալ վերաբերմունք , և մեր մարզիկներն անարդարացիորեն զրկվում են միջազգային մրցաշարերում իրենց ունակությունները դրսեւորելու հնարավորությունից»,-խնդիրը ներկայացրեցին մարզիչները: Մարզպետ Գնել Սանոսյանն իր խոսքում նշեց, որ անպայաման հետևողական է լինելու և դիմելու է պատկան մարմիններին՝ այս հարցին օրինական լուծում տալու համար:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-17 17:51:27