Նորություններ
Հայտարարություն
05.03.2019

Գանձակի գյուղապետարանը հայտարարություն է տարածել համայնքի տարածքում թափառող շներին հրազենի միջոցով ոչնչացնելու միջոցառումների մասին: Ելնելով նախատեսված գործողություններից՝ Գեղարքունիքի մարզպետարանը հորդորում է թե Գանձակի, թե մարզի մյուս բոլոր համայնքապետարաններին՝ զերծ մնալ թափառող շներին հրազենով ոչնչացնելու քայլերից, որն արգելված է օրենքով, և փոխարենը կիրառել բնապահպանական օրենսդրությանը համապատասխանող միջոցառումներ՝ համագործակցելով ՀՀ բնապահպանության նախարարության և իրավասու այլ կառույցների հետ:
Գեղարքունիքի մարզպետարան