Նորություններ
Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանը ներկայացրեց Վարդենիս նորընտիր համայնքի ղեկավարին
05.03.2019
Մարտի 5-ին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանը Վարդենիս համայնքի ավագանու կողմից հրավիրված արտահերթ նիստի ընթացքում Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմին և ավագանու անդամներին ներկայացրեց Վարդենիսի նորընտիր համայնքապետ Արամ Մելքոնյանին: Մարզպետի տեղակալը նշեց, որ Վարդենիսում փետրվարի 17-ին անցկացված ընտրությունները եղել են արդար, հրապարակային ու թափանցիկ, իսկ ընտրությունների արդյունքները չեն վիճարկվել: Շնորհավորելով համայնքի ղեկավարին՝ Նարեկ Գրիգորյանը հույս հայտնեց, որ նրա ղեկավարությամբ համայնքում լուծում կստանան սոցիալ-տնտեսական այն հիմնախնդիրները, որոնք կուտակվել են տարիների ընթացքում:
Արամ Մելքոնյանը հավաստիացրեց, որ կձգտի ամեն կերպ արդարացնել ընտրողների վստահությունը, միշտ լինել բնակիչների կողքին, աշխատել անմնացորդ նվիրումով՝ համայնքի զարգացման համար համախմբելով բոլոր կարող ուժերին: Նիստի աշխատանքների ավարտից հետո մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանը և համայնքի ղեկավար Արամ Մելքոնյանը այցելեցին Վարդենիսի քաղաքային զբոսայգի, մշակույթի տուն և գեղարվեստի դպրոց՝ կենսական նշանակության ծրագրերը տեղում քննարկելու և ընթացիկ աշխատանքներին ծանոթանալու նպատակով:
Նույն օրը Գեղարքունիքի մարզպետռարանի ՏԻՄ և ՀԳՄՀ վարչության պետ Վանիկ Հարությունյանը Ակունք համայնքի ավագանուն և համայնքապետարանի աշխատակազմին ներկայացրեց Ակունքի նորընտիր համանքի ղեկավար Նիկոլա Խաչատրյանին: