Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Որոշ դպրոցներում կուսումնասիրվի հասարակագիտություն առարկայի դասագրքի բովանդակության արդյունավետությունը եւ դասավանդման դրվածքը

01.03.2019

Փերտրվարի 28-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց «Բաց սահմաններ» ՀԿ նախագահ Էլեոնորա Բեգոյանին եւ ծրագրի հետազոտող փորձագետ Գոհարիկ Տիգրանյանին: Ինչպես հանդիպման սկզբում ներկայացրեցին հյուրերը, «Բաց սահմաններ» ՀԿ-ն, որը գործում է արդեն երեք տարի, Հայաստանում գործունեություն է ծավալում ժողովրդավարության ամրապնդման, տնտեսական եւ խաղաղարար միջոցառումների իրականացման ոլորտներում: «Մեր օրակարգում է հասարակագիտություն առարկայի գործող դասագրքի արդյունավետության եւ դասավանդման դրվածքի ուսումնասիրությունը, ինչը մենք համարում ենք շատ կարեւոր գործոն ժողովրդավարական արժեքների պահպանման եւ գիտելիքների հարստացման տեսանկյունից: Ուսումնասիրության ընթացքում Գավառի տարածքի մի շարք դպրոցներում ծրագրել ենք քննարկումներ ուսուցիչների եւ աշակերտների հետ, որպեսզի պարզենք, թե հասարակագիտություն առարկայի գործող դասագիրքը որքանով է համահունչ արդի պահանջներին, որքանով է ապահովում բավարար գիտելիքներ ժողովրդավարության արժեքների, դերի ու նշանակության մասին, որքանով է ապահովում անհրաժեշտ քաղաքացիական կրթություն: Ուսումնասիրություներից հետո հրավիրելու ենք համաժողով, որին մասնակցելու են տարբեր գերատեսչությունների, հասարարակական կազմակերպությունների բազմաթիվ շահառուներ, այդ թվում՝ ՀՀ-ում Եվրամիության դեսպանը: Այդ համաժողովի ընթացքում էլ քննարկելու ենք ուսուցիչների կողմից ներկայացվող առաջարկները, ինչպես նաեւ մեր ուսումնասիրությունների արդյունքները, որպեսզի հասնենք դասագրքի արդյունավետ բովանդակային փոփոխությանը: Սակայն ուսումնասիրություն սկսելու համար հայցում ենք ձեր թույլտվությունը եւ աջակցությունը»,-տեղեկացրին հասարակական կազմակերպության ներկայացուցիչները:
Մարզպետ Գնել Սանոսյանը նշեց, որ պետության ուշադրության կենտրոնում է գտնվում կրթության որակի ապահովման ու այն արդի պահանջներին համապատասխանեցնելու խնդիրը: « Մենք կցուցաբերենք բավարար աջակցություն թե՛ դպրոցներում կազմակերպվող ուսումնասիրության, թե համաժողովի հրավիրման համար համապատասխան տարածք հատկացնելու հարցերում»,-հավաստեց մարզպետ Գնել Սանոսյանը:
Կազմակերպության ներկայացուցիչները յուրաքանչյուր դպրոցում 10-12-րդ դասարանների աշակերտների եւ հասարակագիտության ուսուցիչների հետ կունենան 2-3 հանդիպում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-17 17:51:27