Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետն ընդունեց համայնքների նորընտիր ղեկավարներին

28.02.2019

Փետրվարի 28-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց փետրվարի 17-ին Վարդենիս և Ակունք համայնքներում կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում համայնքի ղեկավարի պաշտոնն ստանձնած Արամ Մելքոնյանին և Նիկոլա Խաչատրյանին: Մարզպետը շնորհավորեց նրանց համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, մաղթելով աշխատանքային հաջողություններ՝ ի նպաստ համայնքների զարգացման և առաջընթացի: «Ողջունում եմ ձեզ համայնքի ղեկավարի պատասխանատու և պատվաբեր պաշտոնը զբաղեցնելու կապակցությամբ: Ծանր աշխատանք է ձեզ սպասվում և ջանք ու եռանդ չպետք է խնայեք, որպեսզի կատարված աշխատանքները դրական ներգործություն ունենան համայնքների տնտեսությունների բարելավման հարցում: Գեղարքունիքի մարզպետարանի ողջ աշխատակազմը պատրաստ է համագործակցել և աջակցել բոլոր աշխատանքներում: Մեր համատեղ աշխատանքը մեկ ուղղություն է ունենալու. լուծում տալ համայնքային ամենատարբեր խնդիրներին և անել հնարավորը՝ համայնքի ղեկավարի դերի կարևորության և բարձրացման համար»,- նշեց Գնել Սանոսյանը:
Մարզպետը Վարդենիս և Ակունք համայնքների ղեկավարներին հորդորեց հնարավորինս սեղմ ժամկետում մարզպետարան ներկայացնել սուբվենցիոն ծրագրեր, որոնք արտացոլեն համայնքային ամենաառաջնահերթ լուծում պահանջող խնդիրները: Խոսվեց նաև նշված համայնքներում աղբահանության կազմակերպման և սեփական եկամուտների համաքագրման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-17 17:51:27