Նորություններ
Ներդրումային ծրագիր-առաջարկի ձևաչափ
25.02.2019

2019 թվականի ապրիլի 19-ին կայանալու է «Իմ քայլը հանուն Գեղարքունիքի» տնտեսական գործարար համաժողով, որի նպատակն է համախմբել ծնունդով Գեղարքունիքի մարզից Հայաստանում և արտերկրում բնակվող գործարարներին՝ մարզում ներդրումներ կատարելու, սոցիալ-տնտեսական բնույթի ծրագրեր իրականացնելու, աշխատատեղեր ստեղծելու համար: Մարզի համայնքներում ներդրումային ծրագրեր կյանքի կոչելու համար խնդրվում է մարզի բնակիչներին՝ իրենց կողմից մշակված խելացի և նպատակային գաղափարները ներկայացնել Գեղարքունիքի մարզպետարան՝ այն համապատասխանեցնելով ներդրումային ծրագիր-առաջարկի ձևաչափին: Ներկայացված ծրագրերը Գեղարքունիքի մարզպետարանում ստեղծված հանձնաժողովի կողմից քննարկվելու և հավանության արժանանալու դեպքում կներկայացվեն գործարար համաժողովի օրակարգում:
Հարցերի և դիմումների համար կապվել՝
ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան
Զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ՝
Վարդուհի Մնացականյանին
Հեռ .՝ +374 60 65 06 27,
+374 94 70 57 21
Էլ. hասցե vard.m@mail.ru, gegharquniq.tsragrer@mta.gov.am
Ներդրումային ծրագրերի ներկայացման վերջին ժամկետը՝ մարտի 10-ն է:
Ներդրումային ծրագիր-առաջարկի ձևաչափին ծանոթանալու համար ներբեռնեք այստեղ՝ ձևաչափ: