Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ընթացքի մեջ են «Իմ քայլը հանուն Գեղարքունիքի» գործարար համաժողովի նախապատրաստական աշխատանքները

25.02.2019

Փետրվարի 25-ին Գեղարքունիքի մարզպետարանում անցկացվեց հանդիպում- քննարկում 2019 թվականի ապրիլի 19-ին կայանալիք « Իմ քայլը հանուն Գեղարքունիքի մարզի» գործարար համաժողովի նախապատրաստական և կազմակերպչական աշխատանքների վերաբերյալ: Քննարկմանը մասնակցում էին Գեղարքունիքի մարզից անհատ ձեռներեցներ, գործարարներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ակտիվիստներ, նորարարական գաղափարներ ունեցող անձինք: Քննարկումն անցկացնում էր Գեղարքունիքի մարզպետ, « Իմ քայլը հանուն Գեղարքունիքի մարզի» գործարար համաժողովի անցկացման մարզային հանձնաժողովի նախագահ Գնել Սանոսյանը: Մարզպետը ողջունեց և շնորհակալություն հայտնեց հանդիպման մասնակիցներին, վստահեցնելով, որ պետություն - մասնավոր հատված կապն ու համագործակցությունը ավելի ադյունավետ կդարձնի համաժողովի աշխատանքները և մարզը ավելի ներկայանալի կդարձնի ներդրողների համար: « Իմ քայլը հանուն Գեղարքունիքի մարզի» գործարար համաժողովը ներկայացնում է մարզի պատկերը մի շարք կարևորագույն ոլորտներում: Եվ մարզային հանձնաժողովի կողմից իրականացվող համաժողովի նախապատրաստական աշխատանքները ավելի հաջողված կլինեն ձեր մասնակցությամբ և աջակցությամբ: Մենք մարզից շատ գործարարներ ունենք արտերկրում բնակվող, որոնց ներդրումների շնորհիվ մարզում կարող ենք գրանցել տնտեսական բավականին առաջընթաց: Միջոցառմանը մասնակցելու է ՀՀ վարչապետը, պետական այլ պաշտոնյաներ: Մենք ունենք նաև ձեր օգնության կարիքը: Ակնկալում ենք ձեր հետաքրքիր և բիզնես գաղափարներն ու ծրագրերը, որպեսզի դրանցի ամենահաջողվածները հրապարակենք համաժողովի ընթացքում: Այս պահին ծրագրեր են ներկայացվում նաև մարզի տարբեր համայնքներից: Մի խոսքով պետք է ցուցակագրենք և հստակեցնենք մարզի պոտենցյալը, որպեսզի ներկայացնենք մարզ այցելած գործարարներին: Համոզված եմ, որ կլինեն մարդիկ, ովքեր ներդրում կկատարեն այդ ծրագրերի ընդլայնման համար»,- իր խոսքում նշեց Գեղարքունիքի մարզպետը:
Այնուհետև հանդիպման մասնակիցները առանձին-առանձին ներկայացրեցին իրենց հաջողված նորարարական բիզնես գաղափարները, որոնք վերաբերում էին սոցիալական, տնտեսական, մշակութային, առողջապահական և այլ որորտներին, տուրիզմի և ենթակառուցվածքների զարգացմանը, որոնք հնարավոր է վերածել բիզնես ծրագրի և ներկայացնել համաժողովի քնարկմանը: Մասնակիցները նաև իրենց պատրաստակամությունը հայտնեցին ակտիվ մասնակցություն ցուցաբերել գործարար համաժողովի նախապատրաստական աշխատանքներին, ներդնելով իրենց ֆիզիկական, մտավոր և նյութական կարողություններն ու հնարավորությունները: Հանդիպման այս ձևաչափը նաև հնարավորություն տվեց բացահայտելու միմյանց գործունեությունը, մարզում իրականացվող մանր և միջին բիզնես ծրագրերը, մտքեր փոխանակել , իրականացնել փորձի փոխանակում:
«Շնորհակալություն այն մտքերի և գաղափարների համար, որ ներկայացրեցիք այստեղ: Շնորհակալ եմ նաև, որ պատրաստակամ եք թիմային աշխատանք իրականացնել Գեղարքունիքի մարզի տարբեր ոլորտներում առաջընթաց և զարգացում ապահովելու համար: Պետությունը պատրաստ է բոլոր ոլորտներրի հետ համագործակցել, ի շահ մարզի, համայնքի, տնտեսությունների բարեկեցության: Այս ձևաչափի հանդիպումները պետք է կրեն շարունակական բնույթ, որոնց ընթացքում կհստակեցվեն ոլորտային աշխատանքային խմբերի անելիքը համաժողովի հետ կապված աշխատանքներում»,- իր ամփոփիչ խոսքում ասաց Գնել Սանոսյանը:
Գեղարքունիքի մարզպետը աշխատանքային խմբի անդամների հետ քննարկեց նաև « Իմ քայլը հանուն Գեղարքունիքի մարզի» գործարար համաժողովի կազմակերպչական տարաբնույթ աշխատանքները: Մասնակիցները հաջորդ հանդիպման ընթացքում քննարկման կներկայացնեն իրենց նորարարական ծրագրերը:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 18:59:19