Նորություններ
Գեղարքունիքի մարզպետը մասնակցեց Գավառի երաժշտական դպրոցում կայացած համերգին
21.02.2019
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ու Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը փետրվարի 20-ին մասնակցեցին Գավառի՝ Հենրիկ Թալալյանի անվան երաժշտական դպրոցում կազմակերպված համերգին: Համերգի ընթացքում ներկայացվեց երաժշտության դերն ու նշանակությունը մարդու կյանքում: Առանձին- առանձին ներկայացվեցին երաժշտական գործիքների մասին տեղեկություններ և այս գործիքներով հնչեցին համաշխարհային գործեր, որոնք լավագույնս ներկայացվեցին դպրոցի մանկավարժների և աշակերտների մատուցմամբ: Համերգի ավարտին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը մասնավորապես նշեց, որ տպավորված է համերգով, սակայն շատ ափսոսում է, որ երաժշտական դպրոցի շենքային ու գույքային պայմանները բավարար չեն և չեն համապատասխանում սահմանված չափանիշներին: Մարզպետը հավելեց նաև, որ կարվի հնարավոր ամենը, դպրոցի հիմնանորոգումը շուտափույթ կազմակերպելու համար և այս դպրոցի մանկավարժներն ու աշակերտները հնարավորություն կունենան առավել հարմարավետ պայմաններում կազմակերպել դասապրոցեսը: