Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Բանակ մեկնեցին նաև Սևանի տարածաշրջանի նորակոչիկները

14.01.2019

Հունվարի 14-ին Գեղարքունիքի մարզային զինվորական կոմիսարիատի Սևանի տարածքային բաժանմունքից նորակոչիկների առաջին խումբը մեկնեց Հայոց բանակ: Նույն օրը նորակոչիկների երկրորդ խումբը բանակ ճանապարհվեց Գեղարքունիքի մարզային զինվորական կոմիսարիատի Գավառի տարածքային բաժանմունքից:
Սևանի տարածքային բաժանմունքում բանակ ճանապարհելու արարողությանը ներկա էր Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անուշավան Ղազարյանը, տարածաշրջանի ուժային կառույցների ղեկավարներ, նորակոչիկների ծնողներն ու հարազատները: Արարողության ընթացքում Գեղարքունիքի մարզպետի տեղակալը շնորհավորեց նորակոչիկներին ու բարի ճանապարհ մաղթեց նրանց, վստահեցնելով, որ նույն տոնական տրամադրությամբ էլ պատրաստ են դիմավորելու նրանց: Անուշավան Ղազարյանը շնորհավորեց նաև նորակոչիկների ծնողներին ու հարազատներին, նշելով, որ զավակին բանակ ճանապարհելը դա հպարտություն է, քանի որ նրանց է վստահվում հայրենիքի պաշտպանության սուրբ գործը: Իր խոսքում մարզպետի տեղակալը նաև նշեց, որ ձմեռային զորակոչի իրականացման աշխատանքները գտնվում են մարզային իշխանությունների անմիջական ուշադրության կենտրոնում: Սևանի քաղաքապետարանի և ՀՀ ոստիկանության Սևանի տարածքային բաժնի վետերանների կողմից նորակոչիկներին նվերներ հանձնվեցին:
«Գեղարքունիքի մարզում զորակոչի նախապատրաստական աշխատանքները և զորակոչը ընթանում է ըստ կանոնակարգի և պլանային առաջադրանքի»,-հավաստեց Գեղարքունիքի մարզպետարանի զորահավաքային նախապատրաստության բաժնի վարիչ Տիգրան Հակոբյանը:
Գավառի և Սևանի տարածքային բաժանմունքներից նորակոչիկները Հայոց բանակ են մեկնել բարձր տրամադրությամբ, հոգևոր հայրերի օրհնությամբ ու աղոթքով, երգ-երաժշտության ու բարեմաղթանքների ներքո:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-17 17:51:27