Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Նորակոչիկների հերթական խումբը Հայոց բանակ մեկնեց Գավառից և Վարդենիսից

11.01.2019

Հունվարի 11-ին Գեղարքունիքի մարզային զինկոմիսարիատի Գավառի և Վարդենիսի տարածքային բաժանմունքներից Հայոց բանակ մեկնեցին Գավառի և Վարդենիսի տարածաշրջանների նորակոչիկները: Գեղարքունիքի մարզի զինվորական կոմիսար Գևորգ Մխեյանը հավաստմամբ՝ զորակոչի նախապատրաստական աշխատանքները մարզում ընթանում են ըստ սահմանված ժամանակացույցի և աշխատակարգի:
Նորակոչիկներին Հայոց բանակ ճանապարհելու արարողությանը մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետի տեղակալներ Նարեկ Գրիգորյանը և Անուշավան Ղազարյանը, Գեղարքունիքի մարզի զինկոմ Գևորգ Մխեյանը, ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային ստորաբաժանումների ներկայացուցիչներ, պաշտոնական այլ անձինք, նորակոչիկների ծնողները և հարազատները: Գեղարքունիքի մարզպետի տեղակալները, շնորհավորելով նորակոչիկներին ու բարի ճանապարհ մաղթելով նրանց, միաժամանակ նշեցին, որ ձմեռային զորակոչի իրականացման աշխատանքները գտնվում են մարզային իշխանությունների ուշադրության կենտրոնում և մարզային զինվորական կոմիսարիատի հետ համատեղ դրանք կազմակերպվում են ընթացակարգին համապատասխան: « Սիրելի նորակոչիկներ, դուք մեկնում եք պաշտպանելու մեր երկրի սահմանները, այն երկրի, որտեղ ապրում են ձեր ծնողներն ու հարազատները: Մենք հպարտանում ենք ձեզանով և աղոթելու ենք, որ խաղաղ պայմաններում ծառայեք ու վերադառնաք տուն: Սիրելի ծնողներ, շնորհակալ ենք ձեզ, որ այնպիսի զավակներ եք դաստիարակել, ովքեր այսօր հպարտ կեցվածքով և մեծ պատրաստակամությամբ են մեկնում ծառայության»,-նշեցին Գեղարքունիքի մարզպետի տեղակալները:
Նորակոչիկներին մարզային զինկոմիսարիատի Գավառի բաժանմունքից հանդիսավոր կերպով ճանապարհեցին և գեղարվեստական կատարումներով ողջունեցին Գավառի երաժշտական դպրոցի սաները: Մինչ մեկնումը Գավառի և Վարդենիսի Սուրբ Աստվածածին եկեղեցիներում , նորակոչիկները մասնակցեցին օրհնության կարգի արարողություններին:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 18:08:06