Նորություններ
Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունը տեղեկացնում է
10.01.2019

Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Անուշ Պողոսյանը տեղկացրեց, մարզում սուր շնչառական հիվանդությունների վերահսկման և կանխարգելման միջոցառումների ընթացքի մասին:
«2019 թվականի հունվարի 10-ի դրությամբ Գեղարքունիքի մարզի բուժհաստատություններում գրանցվել է գրիպի և սուր շնչառական հիվանդությունների 126 դիմելիություն, որոնք հիմնականում 0-14 տարեկան երեխաներ են: Նրանցից 10-ի մոտ ախտորոշված է թոքաբորբ, որոնցից 2-ը բուժվում են հիվանդանոցային պայմաններում: Մնացածները ստանում են ամբուլատոր բուժում: Նույն աղբյուրի վկայությամբ իրավիճակը մարզում վերահսկելի է: Մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության կողմից կատարվում է գրիպի և սուր շնչառական հիվանդությունների իրավիճակի գնահատման ամենօրյա մոնիտորինգ»,- նշեց վարչության պետը:
Սուր շնչառական հիվանդությունների սեզոնով պայմանավորված, Գեղարքունիքի մարզպետարանը կոչ է անում ծնողներին՝ վարակված երեխաներին չուղարկել դպրոց կամ մանկապարտեզ: