Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն այցելեց բազմազավակ և խիստ կարիքավոր ընտանիքներին

28.12.2018

Դեկտեմբերի 28-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն իր տիկնոջ հետ Զոլաքար և Վարդենիկ համայնքներում այցելեց բազմազավակ և խիստ կարիքավոր ընտանիքներին: Զոլաքար համայնքում մարզպետն այցելեց Սամվել Հասոյանի ընտանիքին, որտեղ ծնվել ու մեծացել են ութ երեխա՝ վեց տղա և երկու աղջիկ: Ինչպես ներկայացրեց Սամվել Հասոյանը՝ տղաներից երկուսն այժմ ծառայում են Հայոց բանակում, իսկ երրորդը զորակոչվելու է մի քանի օրից, 2019 թվականի ձմեռային զորակոչի ընթացքում: Վարդենիկ համայնքում մարզպետն այցելեց Արայիկ Խաչատրյանի ընտանիք, որի երեք տղաներն այս պահին ժամկետային զինծառայության մեջ են ՀՀ զինված ուժերում: Գնել Սանոսյանը քաջալերեց Սամվել Հասոյանի և Արայիկ Խաչատրյանի ընտանիքներին, երջանկություն ու հաջողություններ մաղթեց նրանց գալիք տարում և տրամադրեց դրամական աջակցություն, միաժամանակ վստահեցնելով, որ հայրենի կառավարության ուշադրության կենտրոնում կլինեն բազմազավակ և սոցիալապես անապահով ընտանիքները: «Առաջիկայում սպասվելիք բարեփոխումների արդյունքում մեր պետությունը կթեթևացնի բազմազավակ, սոցիալապես անապահով ընտանիքների վիճակը: Ձեզնով միշտ պետք է հպարտանալ, որ, Հայոց բանակի զինվորներ եք ծնել ու սնել, և նման նվիրումը հայրենիքը պետք է գնահատի ըստ արժանվույն: Ձեր զավակներին ցանկանում եմ անվտանգ ծառայություն ու բարի վերադարձ, ձեր ընտանիքներին՝ երջանկություն ու անսպառ հաջողություններ գալիք 2019 թվականին»,-իր շնորհավորանքի խոսքում նշեց մարզպետը:
Գեղարքունիքի մարզպետարանը մարզպետ Գնել Սանոսյանի նախաձեռնությամբ դրամական օժանդակություն է տրամադրել 10 սոցիալապես անապահով և բազմազավակ 10 ընտանիքի, ինչպես նաև՝ 2016-2018 թվականների ընթացքում հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված բոլոր զինծառայողների և Ապրիլյան քառօրյա մարտերում վիրավորված զինվորների ընտանիքներին:
Աջակցությունը տրամադրելու նպատակով նշյալ ընտանիքներ անձամբ այցելել են նաև Գեղարքունիքի մարզպետի տեղակալներ Անուշավան Ղազարյանը, Նարեկ Գրիգորյանը և Արամ Թարվերդյանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 14:42:55