Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գավառի մանկատան սաներին շնորհավորեցին ՀՀ փոխվարչապետը և Գեղարքունիքի մարզպետը

26.12.2018

Դեկտեմբերի 26-ին Գավառի մանկատան սաները տոնական բարձր տրամադրության մեջ էին: Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոներին ընդառաջ նրանց շնորհավորելու էին եկել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը և Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը՝ իրենց տիկնանց հետ միասին, Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Արսեն Մանուկյանը, նույն նախարարության այլ պաշտոնյաներ:
Հյուրերը շրջեցին կառույցում, ծանոթացան մանկատան սաների համար ստեղծված կեցության պայմաններին ու հնարավորություններին, զրուցեցին տարբեր խմբակներ հաճախող և տարբեր նախասիրություններ ունեցող երեխաների հետ, ապա ամանորյա նվերներ և սնունդ հանձնեցին նրանց:
Հանդիպումը շարունակվեց մանկատան դահլիճում, որտեղ բացման ու ողջույնի խոսքով հանդես եկավ մանկատան տնօրեն Նիկոլայ Նալբանդյանը: Նա հակիրճ խոսեց 2018 թվականի ընթացքում մանկատանը գրանցված ձեռքբերումների և հաջողությունների մասին, թվարկեց նաև սաների ապագայի հետ կապված մտահոգող խնդիրները: Հանդիպումը շարունակեցին մանկատան շնորհալի սաները, ովքեր ներկայացրին ամանորյա տոնական զվարճալի ծրագիր:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 13:47:36