Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետ Գնել Սանոսյանը Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմին ներկայացրեց համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարին

21.12.2018

Դեկտեմբերի 21-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմին և ավագանուանդամներին ներկայացրեց Վարդենիս համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Մելքոնյանին: «Ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել համայնքի նախկին ղեկավար Արամ Հարությունյանին՝ իրականացված աշխատանքների եւ որոշակի աշխատանքային ձեռքբերումների համար: Նաև իմ գոհունակությունն եմ հայտնում Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմին՝ արդյունավետ ու կազմակերպված աշխատանքի համար:Համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակված Արամ Մելքոնյանին ճանաչում եմ անձամբ եւ համոզված եմ, որ նա ջանք ու եռանդ չի խնայի՝ համայնքի առջև ծառացած խնդիրները կարգավորելու համար: Համոզված եմ նաև, որ ամեն մի լավ ձեռնարկ հնարավոր կլինի իրականացնել միայն թիմային աշխատանքի շնորհիվ, ու ամեն մեկիդ ջանքերից է կախված լինելու մեր վաղվա հաջողությունը»,-հանդիպման մասնակիցներին դիմեց մարզպետ Գնել Սանոսյանը:
«Ես ծնվել և հասակ եմ առել Վարդենիսում, ավարտել տեղի թիվ 2 միջնակարգ դպրոցը: Իմ հայրենի քաղաքի սահմաններից դուրս հասել եմ հաջողությունների, սակայն միշտ մտածել եմ իմ հայրենի եզերքի շենացման մասին: Անկախ պաշտոնավարման այս առիթից՝ իմ հնարավորությունների սահմաններում աջակցել եմ իմ քաղաքին ամենատարբեր ձեռնարկներում ու պատրաստ եմ՝ այս պաշտոնն օգտագործել ի շահ մեր համայնքի զարգացման ու հզորացման, բնակչության կենսապայմանների բարելավման: Հուսով եմ, որ մեր համատեղ աշխատանքով մենք բազմաթիվ կնճռոտ հարցեր կարող ենք լուծել: Կփորձեմ ամեն կերպ արդարացնել մեր համայնքի բնակչի ու մարզի ղեկավարության հույսերը»,-նշեց համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արամ Մելքոնյանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-17 17:51:27