Նորություններ
Գեղարքունիքի մարզպետարանում կատարվեց քաղաքացիների ընդունելություն
04.12.2018

Դեկտեմբերի 4-ին Գեղարքունիքի մարզպետարանում կատարվեց քաղաքացիների ընդունելություն: Գեղարքունիքի մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար Անուշավան Ղազարյանին տարբեր խնդիրներով դիմեցին 16 քաղաքացիներ:Նրանք մարզպետարան էին դիմել դրամական օգնության, ապօրինի շինարարության կանխման, առողջական, բնակարանային պայմանների բարելավման, գյուղացիական տնտեսություն ստեղծելու նպատակով աջակցության տրամադրման, արտակարգ իրավիճակի պատճառով վնասված բնակարանի վերանորոգման եւ մի շարք այլ խնդիրներով: Բոլոր դիմումները վերցվեցին հաշվառման, որոնց պատասխանը քաղաքացիներին կտրվի օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում....