Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հաջորդ տարի կկնքվի Գեղարքունիք-Իզեր ապակենտրոնացված համագործակցության նոր հուշագիր

15.11.2018

Նոյեմբերի 15-ին Գեղարքունիքի մարզպետարանում ավարտվեց Գեղարքունիք- Իզեր ապակենտրոնացված համագործակցության IRAPA հարթակի կողմից կազմակերպված սեմինարը: Հանդիպման մասնակիցները ամփոփեցին երկօրյա քննարկման արդյունքները, փոխադարձ պայմանավորվածություն ձեռք բերեցին տուրիզմի ոլորտում 2019-2021թթ իրականացվելիք բազմաբնույթ ծրագրերի շուրջ, երկկողմ արդյունավետ համարելով նման հագեցած օրակարգով և նպատակային քննարկումները: «Ես՝ Իզերի դեպարտամենտի և մեր աշխատանքային խմբի անունից շնորհակալություն եմ հայտնում Գեղարքունիքի մարզպետին, նման ընդունելության համար: Նման վերաբերմունքը մեզ պարտավորեցնում է ավելի ստեղծարար մոտեցում ցուցաբերել մեր համատեղ ծրագրերի իրականացման հարցում: Շնորհակալություն եմ հայտնում նաև մեր հանդիպման բոլոր մասնակիցներին և հատկապես մեր հայ գործընկերներին, նման պայմաններում բովանդակային քննարկում կազմակերպելու և անցկացնելու համար: Ես կարծում եմ , որ նման քննարկումներ պետք է անցկացնենք առնվազն տարին մեկ անգամ: Մեր հաջորդ հանդիպումը կկայանա Ֆրանսիայում, որտեղ կկնքվի Գեղարքունիք-Իզեր ապակենտրոնացված համագործակցության 2019-2021թթ հուշագիրը»,- նշեց ապակենտրոնացված համագործակցության հարցերով փոխնախագահ Պատրիկ Կուրտոն:
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ողջունեց ներկաներին արդյունավետ և նպատկային քննարկում կազմակերպելու համար,որոնք կարող են իրենց նպաստը բերել նաև մարզում տուրիզմի զարգացմանը:
«Ուրախ էի Գեղարքունիքի մարզում հյուրընկալելու ֆրանսիական պատվիրակության անդամներին և կարծում եմ, որ մեր հանդիպումները կշարունակվեն նոր ոճով ու նոր տրամադրվածությամբ: Բավականին հավակնոտ ծրագրեր ունենք և բոլորս տրամադրված ենք դրանց իրականացմանը: Մենք մարզում ունենք տնտեսության զարգացման և աշխատատեղերի ստեղծման խնդիր: Եվ պետք է անենք հնարավորը, որպեսզի մեր մարզի բնակիչը իր երկրում, իր հողի վրա արարի ու ստեղծի: Մենք ունենք Սևանա լիճ, որը ճանաչելի է ողջ աշխարհում և մարզում պետք է այն ճյուղերը առաջնահերթ զարգացնենք, որոնք կնպաստեն նաև Սևանա լճի շուրջ ծագած խնդիրների կարգավորմանը: Գեղարքունիքի մարզը մեծ հնարավորություն ունի նաև տուրիզմի զարգացման ուղղությամբ: Մենք ձգտում ենք մարզը դարձնել էկո մարզ, այսինքն պետք է հասնենք նրան, որ ոչ մի պարարտանյութ, ոչ մի թունաքիմիկատ մարզ չմտնի, որպեսզի այդ թափոնները չաղտոտեն Սևանը: Մարզը պետք է ճանաչելի դարձնենք էկոլոգիապես մաքուր սննդի արտադրությամբ: Ես կարևորում եմ նաև մարզում ձմեռային տուրիզմի և գյուղական տուրիզմի զարգացումը»,- նշեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:
Հանդիպման ավարտին կողմերը հույս հայտնեցին, որ առաջիկա երեք տարվա ծրագերը ևս կպսակվեն հաջողություններով:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:38:59