Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հայ-ֆրանսիական «IRAPA» հարթակը կշարունակի համագործակցության ծրագերը

14.11.2018

ՀՀ Գեղարքունիքի մարզի և Ֆրանսիայի Հանրապետության Իզերի դեպարտամենտալ խորհրդի միջև ստեղծված ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում Ֆրանսիայի Հանրապետության Իզերի դեպարտամենտալ խորհրդի ապակենտրոնացված համագործակցության «IRAPA» հարթակի նախաձեռնությամբ նոյեմբերի 14-ին Գեղարքունիքի մարզպետարանում անցկացվեց սեմինար, որին մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Իզերի դեպարտամենտալ խորհրդի, Գրենոբլ-Սևան, Ռոման-Վարդենիս, Վիեն-Գորիս հայկական և ֆրանսիական քույր քաղաքների, ֆրանսիական «Աֆրատ» տուրիստական կազմակերպության համակարգողներ, Գեղարքունիքի մարզում նշված համագործակցության ծրագրի համակարգող, մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի վարիչ Վարդուհի Մնացականյանը: Ողջունելով ներկաներին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը հույս հայտնեց, որ բոլոր աշխատանքները կընթանան մեծ ակտիվությամբ և կողմերը կարձանագրեն մեծ պատրաստակամություն և նորանոր նախաձեռնություններ: «Բարի գալուստ Հայաստան, բարի գալուստ Գեղարքունիքի մարզ: Մենք շատ ուրախ ենք մեր համագործակցությունը շարունակելու համար և կարող եմ ասել, որ նորովի ենք տրամադրված այն ավելի թարմացնելու և խորացնելու հարցում: Գեղարքունիքի և Իզերի մարզերի միջև արդեն ձևավորված գործընկերային և մարդկային լավ հարաբերությունները մեզ հույս են ներշնչում, որ մենք ապագայում ևս շատ մեծ հաջողությամբ կիրականացնենք մեր համատեղ ծրագրերը, որոնք էլ մեր երկու մարզերի բնակիչների առջև շատ-շատ հնարավորություններ կբացեն»,- իր խոսքում նշեց մարզպետ Գնել Սանոսյանը: Գեղարքունիք-Իզեր ապակենտրոնացված «IRAPA» համագործակցության հարթակը ստեղծվել է 11 տարի առաջ՝ չորս հայկական և չորս ֆրանսիական համայնքների միավորված համագործակցության արդյունքում: Այդ ժամանակահատվածում, ինչպես նշեցին հանդիպման մասնակիցները, հարթակը մեծ ձեռբերումներ է արձանագրել տուրիզմի զարգացման ոլորտում, իսկ Հայաստանում նկատվել է տուրիստական խմբերի ակտիվ հոսք:
Սեմինարի ընթացքում հանդիպման մասնակիցները ամփոփեցին 2016-2018թթ. ընթացքում իրականացված ծրագրերը, սահմանեցին 2019-2021թթ. աշխատանքային առանցքները: Նույն օրը պատվիրակության անդամները համագործակցության շրջանակներում այցելեցին Սևան համայնք, որտեղ մասնակցեցին երիտասարդական ակումբի նախաձեռնած «Post Card Armenia» ծրագրի ներկայացմանը և «Սևան» երաժշտական փառատոնին: Սեմինարի ընթացքում ներկայացվեց և հաստատվեց «IRAPA» հարթակի 2019-2021թթ. ծրագիրը, զրույց ծավալվեց ֆրանսախոսության, մշակույթի, առողջապահության առանցքների շուրջ: Այնուհետև հայկական կողմը հուրընկալեց ֆրանսիական քույր քաղաքների պատվիրակներին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 20:10:59