Նորություններ
Աղբերքում հիմնվում է հանդիսությունների սրահ
06.11.2018

Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքի Աղբերք բնակավայրը ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրի հաշվին մինչեւ տարեվերջ կունենա նորաբաց հանդիսությունների սրահ: Ինչպես տեղեկացրեց Շողակաթ համայնքի ղեկավար Սուլիկո Շուշանյանը, սահմանամերձ Աղբերք գյուղի հանդիսությունների սրահի շենքը գնվել է Շողակաթ համայնքի բյուջեի միջոցներից՝ 5 միլիոն 500 հազար դրամ արժեքով:Շենքի հիմնանորոգումն իրականացվում է սուբվենցիոն ծրագրի շրջանակներում: Հանդիսությունների սրահի հինմնանորոգման նախագծանախահաշվային արժեքը կազմել է 11 միլիոն դրամ, իսկ շինարարության մրցութային արժեքը՝ 9 միլիոն 600 հազար դրամ, որի 60 տոկոսը ներդրելու է Շողակաթի համայնքապետարանը, 40 տոկոսը՝ ՀՀ կառավարությունը: Շինարարական աշխատանքները մեկնարկել են մեկ շաբաթ առաջ եւ կավարտվեն տարեվերջին: Աշխատանքների արդյունքում Աղբերքը կունենա 250 տեղանոց նորանորոգ ու ժամանակակից հանդիսությունների սրահ, որտեղ կկազմակերպվեն տարբեր կարգի արարողություններ: