Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մշակութային հանդիպումներ` Մարտունի քաղաքում

29.10.2018

Հոկտեմբերի 27-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն աշխատանքային հանդիպումներ ունեցավ Մարտունի քաղաքի մշակութային տարբեր հաստատություններում: Նրան ուղեկցում էր Մարտունու քաղաքապետ Արմեն Ավետիսյանը:
Մարզպետն այցելեց Մարտունիում գործող «Ոսկեփորիկ »գեղագիտության զարգացման կենտրոն, որտեղ հաճախում են Մարտունու տարածաշրջանի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներ: Նրանց հետ Գնել Սանոսյանը մասնակից եղավ «Արվեստը դռներն է բացում» ծրագրի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը, որի նպատակն էր՝ նման երեխաներին ամբողջովին ինտեգրել հասարակությանը: Այնուհետև Գեղարքունիքի մարզպետը եղավ Մարտունու մշակույթի տանը ստեղծված «Արցախյան ազատամարտի մասնակիցների փառքի անկյուն» հուշասրահում, ծանոթացավ ցուցանմուշներին, մասնակցեց ՀՀ Ազգային պատկերասրահի Մարտունու մասնաճյուղում բացված «Հեղափոխության դեմքերն ու դեպքերը» խորագիրը կրող ցուցահանդեսին, որը կազմակերպվել էր «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ի կողմից: Այստեղ ցուցադրված նմուշները հիմնականում թավշյա հեղափոխության ժամանակ արված լավագույն լուսանկարներից էին:
Բացման խոսքով հանդես եկան Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Մարտունի համայնքի ղեկավար Արմեն Ավետիսյանը և «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ նախագահ Անահիտ Գևորգյանը:
Գնել Սանոսյանը շնորհավորեց ներկաներին, նշելով, որ թավշյա հեղափոխությունից հետո դրված հիմքերը ավելի տեսաների և շոշափելի կլինեն մոտ ապագայում:
«Այն փոփոխությունները, որոնք դրվում են թավշյա հեղափոխությունից հետո, նպաստում են մեր պետության հիմքերի ամրապնդմանը: Ուստի ես շատ եմ կարևորում այդ հեղափոխությունը , շնորհավորում բոլորիս և հավատում, որ քիչ ժամանակ անց մենք կտեսնենք, որ ոչ միայն պատմական մի կարևոր ժամանակաշրջանի ականատեսն ենք եղել, այլ նաև՝ մասնակիցը: Թավշյա հեղափոխությունը մեր երկրում եղավ առանց զոհերի և առանց արյուն թափելու: Այն լայնամաշտաբ հեղափոխություն էր, որում ընդգրկված էին հասարակության ամենատարբեր շերտեր: Այն միասնականության և հայրենասիրության արդյունք էր, և այդ միասնականությունը մեզ բոլորիս նոր ուժ է տալիս, նոր եռանդ՝ ապրելու, արարելու, ստեղծելու և ստեղծագործելու համար: Ես ուզում եմ, որ բոլորս համբերությամբ զինվենք, որովհետև կարճ ժամանակ անց մենք կտեսնենք և կզգանք այն փոփոխությունները, որոնք իրականացվել են տարբեր ոլորտներում թավշյա հեղափոխությունից հետո»,- իր խոսքում նշեց մարզպետ Գնել Սանոսյանը:
Ցուցահանդեսին հաջորդեց քննարկումը, որն անցկացվեց Մարտունու Սարիբեկ Դարբինյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցում: Այն կրում էր «Սպասումներ հեղափոխությունից, բարեփոխումներ առողջապահության ոլորտում, պայքար կոռուպցիայի դեմ» խորագիրը: Քննարկմանը մասնակցում էր նաև ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Աննա Ավանեսյանը:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 18:25:11