Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետը աշխատանքային հանդիպումներ ունեցավ Ճամբարակ և Շողակաթ համայնքներում

26.10.2018

Հոկտեմբերի 25-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն աշխատանքային այցով եղավ Ճամբարակ և Շողակաթ համայնքներում: Մարզպետին ուղեկցում էին մարզպետի տեղակալ Անուշավան Ղազարյանը, մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարներ: Համայնքապետարաններում մարզպետը հանդիպումներ ունեցավ խոշորացված համայնքների ղեկավարների և դրանցում ընդգրկված բնակավայրերի վարչական ղեկավարների հետ: Նրանցից յուրաքանչյուրը մարզպետին ներկայացրեց իր ղեկավարած համայնքում կամ բնակավայրում տիրող իրավիճակը, կատարված աշխատանքները, հրատապ լուծման անհրաժեշտություն ունեցող խնդիրները, խոսեց համայնքային բնույթի այլ թեմաների մասին: Գնել Սանոսյանը բարձրացված հարցերի վերաբերյալ հանդես եկավ առաջարկություններով, խոստացավ առավել ընդգրկուն խնդիրները քննարկել և ներկայացնել ՀՀ կառավարություն՝ լուծման համապատասխան տարբերակ մշակելու նպատակով: Իր դիտարկումներում Գեղարքունիքի մարզպետն անդրադարձավ նաև նշված տարածաշրջանում համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ցածր ցուցանիշին, որը, ըստ մարզպետի, նախորդ տարվա համեմատ ավելի է նվազել: «Մենք շատ քիչ ժամանակ ունենք, սեփական եկամուտների հավաքագրման աշխատանքները առավելագույնի հասցնելու համար: Խնդիրը շատ լուրջ է դրված և ես բոլորիդ հորդորում ու նաև խնդրում եմ անել հնարավորը՝ առաջիկա քսան օրերի ընթացքում այդ բացը լրացնելու համար, քանզի տարին արդեն ավարտվում է: Այս տարածաշրջանը իմ անմիջական ուշադրության կենտրոնում է և ես ցանկություն ունեմ, որպեսզի դուք ավելի արդյունավետ գործունեություն ծավալեք, որպեսզի մեր համայնքները օր օրի ծաղկեն ու զարգանան, իսկ մարզպետարանը, իր լիազորությունների շրջանակներում պատրաստ է ձեզ աջակցել յուրաքանչյուր հարցում»,- դիմելով ներկաներին՝ նշեց Գնել Սանոսյանը:
Մարզպետը հորդորեց համայնքների և վարչական ղեկավարներին, լրջորեն ուսումնասիրել համայնքային բոլոր խնդիրները, դրանց լուծման նպատակով կազմել ծրագրային փաթեթներ և ներկայացնել մարզպետարան, քանզի հաջորդ տարվանից ավելի է բարելավվելու մարզի ֆինանսական վիճակը, ինչն էլ թույլ կտա քայլ առ քայլ լուծում տալ տարիների ընթացքում կուտակված խնդիրներին:
Ճամբարակ համայնքում Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը և իր ղեկավարած աշխատանքային խմբի անդամները մասնակցեցին Ճամբարակի երաժշտական դպրոցի հիմնադրման 50-ամյակին նվիրված միջոցառմանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 11:29:44