Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գավառ քաղաքում կանցկացվեն մշակութային օրեր

22.10.2018

Հոկտեմբերի 22-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց ՀՀ Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանին: Հանդիպմանը մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Արամ Թարվերդյանը, մարզպետարանի ԿՄՍ վարչության պետ Կարեն Զազյանը, Գավառի Լ. Քալանթարի անվան դրամատիկական թատրոնի տնօրենի պաշտոնակատար Հայկ Ղափանցյանը, այլ անձինք:
Մարզում թատերական կյանքը աշխուժացնելու, հանդիսատեսին թատերական աշխարհին ավելի սերտացնելու նպատակով Թատերական գործիչների միության նախագահը Գեղարքունիքի մարզպետին ներկայացրեց միության կողմից մարզում թատերական շաբաթ անցկացնելու նախաձեռնության մասին, որի ընթացքում, ըստ նախաձեռնողի, կկատարվի նաև Գավառի նորակառույց թատրոնի շենքի բացման արարողությունը:
Գնել Սանոսյանը ողջունեց միության նախաձեռնությունը, հույս հայտնելով, որ նմանատիպ միջոցառումները մարզում կլրացնեն համայնքային և մշակույթային կյանքի որոշակի բացը: «Գավառի թատրոնը կարևոր դերակատարություն ունի մարզում մշակութային կյանքի աշխուժացման գործում, և ես համոզված եմ, որ թատրոնի կանոնավոր գործունեությունը կշտկի մշակութային կյանքի համեմատաբար իներտ վիճակը: Ես ընդառաջում եմ թատերական շաբաթվա անցկացման նախաձեռնությանը և առաջարկում, որ այն անցկացվի ավելի բարձր մակարդակով և ավելի հագեցած ծրագրային ցանկով», - նշեց մարզպետը:
Գնել Սանոսյանը հավելեց, որ Գավառի Լ. Քալանթարի անվան դրամատիկական թատրոնի բացման և իրականացվելիք միջոցառումների հետ կապված մանրամասները կքննարկվի նաև ՀՀ մշակույթի նախարարի հետ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-17 17:51:27