Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետը ներկայացրեց մարզպետի նորանշանակ տեղակալին

19.10.2018

Հոկտեմբերի 19-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն աշխատանքային հերթական խորհրդակցության ընթացքում մարզպետարանի աշխատակազմին ներկայացրեց մարզպետի նորանշանակ տեղակալ Արամ Թարվերդյանին:
«Այս նշանակումով ամբողջացավ մեր թիմը: Այսօր մարզպետի և տեղակալների միջև կկատարենք ոլորտների համակարգման վերաբաշխում: Սակայն, անկախ դրանից, մենք կաշխատենք միասնական ուժերով՝ միատեղելով մեր քաղաքական կամքը և ձեր աշխատանքային փորձն ու գիտելիքները»,- նշեց մարզպետ Գնել Սանոսյանը:
Գեղարքունիքի մարզպետը նաև հրահանգեց աշխատակազմին՝ առավել ուշադրություն սևեռել գրությունների և նամակների պատասխանների բովանդակությանը և օրենքով սահմանված ժամկետներին:
«ՀՀ գերատեսչական մարմիններ ուղարկվող բոլոր գրությունները և քաղաքացիներին տրվող պատասխանները պետք է ունենան հստակ բովանդակություն և առաքվեն օրենքով սահմանված ժամկետներում: Խնդրում եմ ձեր աշխատանքին բոլոր տեսանկյուններից մոտենաք ամենայն պատասխանատվությամբ»,- հանձնարարեց Գեղարքունիքի մարզպետը:
Մարզպետի նորանշանակ տեղակալ Արամ Թարվերդյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար և հայտնեց իր պատրաստակամությունը՝ մարզպետի և մարզպետարանի աշխատակազմի հետ նպատակասլաց և բովանդակային աշխատանք կատարելու համար:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 18:15:39