Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզում ուսուցչի օրվա կապակցությամբ խրախուսվել են 53 մանկավարժներ

05.10.2018

Ուսուցչի օրվա կապակցությամբ Գեղարքունիքի մարզի հանրակրթական հաստատությունների 53 մանկավարժներ պարգեւատրվել են Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրով:
Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ԿՄՍ վարչությունից, Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրի են արժանացել Գավառ քաղաքի թիվ 1, 2,3, 4, 5 հիմնական դպրոցների մանկավարժներ Գուրգեն Հասասյանը, Ստյոպա Սարգսյանը, Սոֆյա Խաչիկյանը, Հեղինե Պիպոյանը, Անահիտ Մկրտչյանը, Կարմիրգյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցի դասվար Գայանե Ջանոյանը, Կարմիրգյուղի թիվ 2 միջնակարգ դպրոցի ուսուցիչ Մանյա Գեւորգյանը, Գանձակի թիվ 1 միջնակարգ դպրոցի ուսուցիչ Ալվարդ Դեղոյանը, Նորատուսի թիվ թիվ 1 միջնակարգ դպրոցի ուսուցիչ Ռուզան Բեգոյանը, Սարուխանի թիվ 1 միջնակարգ դպրոցի ուսուցիչ Լուսյա Հակոբյանը, Գավառի ավագ դպրոցի ուսւոցիչ Տաթեւիկ Չիչակյանը, Սեւան քաղաքի թիվ 1,2,3,4 հիմնական դպրոցների ուսուցիչներ Արեւիկ Ավետիսյանը, Աննա Սարգսյանը, Հրաչիկ Հակոբյանը, Լիանա Զաքարյանը, Լիլիթ Հայրապետյանը, Գագարինի միջնակարգ դպրոցի դասվար Ժաննա Հունանյանը, Գեղամավանի միջնակարգ դպրոցի ուսուցիչ Ռուբիկ Մարտիրոսյանը, Լճաշենի միջնակարգ դպրոցի ուսուցիչ Գառնիկ Մանուկյանը, Զովաբերի միջնակարգ դպրոցի ուսուցիչ Արամ Կոստանյանը, Սեւանի ավագ դպրոցի ուսուցիչ Արմինե Ղազարյանը, Գեղամավանի միջնակարգ դպրոցի դասվար Էլիզա Քոչարյանը, Աստղաձորի միջնակարգ դպրոցի ուսուցիչ Գուրգեն Հովհաննիսյանը, Արծվանիստի միջնակարգ դպրոցի ուսուցիչ Արփիկ Ռամազյանը, Լիճքի միջնակարգ դպրոցի ուսուցիչ Աննա Գասպարյանը, Վ. Գետաշենի թիվ 2 միջնակարգ դպրոցի ուսուցիչ Մարատ Դավթյանը, Երանոսի թիվ 2 միջնակարգ դպրոցի ուսուցիչ Մարո Սանասարյանը, Երանոսի թիվ 1 միջնակարգ դպրոցի ուսուցիչ Արեւիկ Խանսանամյանը, Ձորագյուղի հիմնական դպրոցի դասվար Գոհար Հովսեփյանը, Վարդենիկի թիվ 2 հիմնական դպրոցի դասվար Օլյա Հովհաննիսյանը, Մարտունու թիվ 2 հիմնական դպրոցի ուսուցիչ Վարազդատ Բաղդասարյանը, Վարդաձորի միջնակարգ դպրոցի ուսուցիչ Մարիա Շառոյանը, Գեղհովիտի թիվ 2 միջնակարգ դպրոցի ուսուցիչ Նաիրա Սարուխանյանը, Ներքին Գետաշենի թիվ 1 միջնակարգ դպրոցի ուսուցիչ Նվեր Մկրտչյանը, Վարդենիկի կրթահամալիրի ուսուցիչ Սամվել Արզումանյանը, Մարտունու ավագ դպրոցի ուսուցիչ Աշխեն Ֆիդոյանը, Ձորագյուղի ավագ դպրոցի ուսուցիչ Փառանձեմ Միքայելյանը, Վարդենիս քաղաքի թիվ 2,3,4 հիմնական դպրոցների ուսուցիչներ Լիանա Հարությունյանը, Արմինե Մխոյանը, Աշոտ Սիմոնյանը, Անահիտ Սահակյանը, Ակունքի միջնակարգ դպրոցի ուսուցիչ Համբարձում Խաչատրյանը, Ծովակի միջնակարգ դպրոցի ուսուցիչ Մարինե Համբարձումյանը, Մեծ Մասրիկի միջնակարգ դպրոցի ուսուցիչ Գայանե Բարսեղյանը, Փամբակ-Դարանակի միջնակարգ դպրոցի ուսուցիչ Հասմիկ Խլոյանը, Կութի միջնակարգ դպրոցի ուսուցիչ Ռիտա Բարսեղյանը, Վարդենիսի ավագ դպրոցի ուսուցիչ Անժել Սարգսյանը, Ճամբարակի թիվ 1 հիմնական դպրոցի դասվար Նաիրա Դալլաքյանը, Ճամբարակի ավագ դպրոցի ուսուցիչ Ասյա Թորոսյանը, Այգուտի միջնակարգ դպրոցի ուսուցիչ Նելլի Ստեփանյանը, Արտանիշի միջնակարգ դպրոցի ուսուցիչ Իվետա Պետրոսյանը եւ Գետիկի միջնակարգ դպրոցի ուսուցիչ Նարինե Ղավալյանը:
,,Պարգեւատրված ուսուցիչների ընտրությունը կատարվել է մանկավարժական կոլեկտիվների կողմից: Այսօր նախատեսված էր նրանց հրավիրումը, պարգեւատրման արարողությունը եւ մեծարումը Գեղարքունիքի մարզպետարանում, սակայն, կապված մարզպետ Իշխան Սաղաթելյանի հրաժարականի հետ, որոշվեց շնորհակալագրերը շնորհել դպրոցներում, մանկավարժական կոլեկտիվների ներկայությամբ: Պարգեւատրվածները վաստակաշատ, իրենց աշխատանքում աչքի ընկած մանկավարժներ են,,-ներկայացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ԿՄՍ վարչության պետ Կարեն Զազյանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 18:59:19