Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետի պաշտոնակատար Նարեկ Գրիգորյանի ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2018

Սիրելի ուսուցիչներ:
Ձեր նվիրական ջանքերի շնորհիվ է շարունակվում հազարամյակների խորքից եկող Հայոց դպրությունը, որը մեզ ավանդել են մեծն Մեսրոպ Մաշտոցն ու նրա հանճարեղ հետեւորդները, մեր մտքի անվանի տիտանները: Դուք եք այսօր սերունդների մեջ սերմանում ազգային ու համամարդկային արժեքները, կրթում ու դաստիարակում նրանց՝ նոր ու գալիք Հայաստանին արժանի քաղաքացիներին:Վեհ ու բարձր է ձեր ստանձնած առաքելությունը, անգնահատելի՝ ձեր կատարած աշխատանքը, քանի որ դուք եք արդար սերմնացանները մեր մտքի, գիտության, արվեստի ու մշակույթի, ազգային ինքնության պահպանման:
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ, մաղթում խաղաղ երկինք, քաջ առողջություն, անսպառ հաջողություններ անձնական կյանքում եւ աշխատանքում, ամենայն բարիք, սեր ու նվիրում:
Լավագույն ցանկություններով՝
Գեղարքունիքի մարզպետի պաշտոնակատար Նարեկ Գրիգորյան
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 18:59:19