Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գավառի կենտրոնական հրապարակում ծաղիկներ խոնարհվեցին Շառլ Ազնավուրի դիմանկարի առջև

04.10.2018

Գեղարքունիքի մարզպետարանի, Գավառի քաղաքապետարանի աշխատակազմերի, մարզպետարանի եւ քաղաքապետարանի ենթակայությամբ գործող հիմնարկների աշխատակիցները Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանի եւ Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանի գլխավորությամբ հոկտեմբերի 4-ի կեսօրից ծաղիկներ են խոնարհում Շառլ Ազնավուրի դիմանկարի առջեւ, որը տեղադրվել է Գավառ քաղաքի կենտրոնական հրապարակում: Ինչպես տեղեկացրին Գավառի քաղաքապետարանի աշխատակազմից, ծաղկեդրումը կշարունակվի հոկտեմբերի 4-ին եւ 5-ին, որը կավարտվի երեկոյան մոմավառությամբ: Իսկ Շաբաթ օրը Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում Շառլ Ազնավուրի հիշատակի համար կկատարվի հոգեհանգստյան կարգ՝ ձեռամբ Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Կիրակոս վարդապետ Դավթյանի: ( Մարդիկ ամենայն ակնածանքով են խոնարհվում մեծանուն հայ Շառլ Ազնավուրի հիշատակի առջեւ, ի խորոց սրտի կսկծում նրա մահը: Նրանք Գավառի հրապարակ են գալիս ինքնաբուխ, ծաղիկներ խոնարհում ու Ազնավուրի դիմանկարի առջեւ խոնարհվում սրտանց՝ իրենց հետ տանելով մեր ազգային հերոսի հոգու պայծառ շողը, անմար հիշատակը),-նշեցին Գավառ քաղաքի կրթամշակութային հաստատությունների ներկայացուցիչները:
Շառլ Ազնավուրի դիմանկարի առջեւ ծաղկեդրման եւ մոմավառության արարողություններ են տեղի ունենում նաեւ մարզի մյուս քաղաքային եւ գյուղական բնակավայրերում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:38:59