Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Իշխան Սաղաթելյանը հրաժեշտի հանդիպում ունեցավ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի հետ

04.10.2018

Հրաժեշտի հանդիպումից առաջ Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրով խրախուսեց ՀՀ Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետի տեղակալ Ստեփան Հակոբյանին, ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության պետի տեղակալներ Գարեգին Հակոբյանին եւ Արսեն Պետրոսյանին եւ աշխատակից Վահրամ Գորոյանին՝ (Շանթ-2018) ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություններին ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար: Այնուհետ Իշխան Սաղաթելյանը հրաժեշտի խոսքով դիմեց մարզպետարանի աշխատակազմին. (Սիրելի գործընկերներ, ինչպես ձեզ հայտնի է, քաղաքական շարժառիթներից ելնելով, Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցությունը հետ է կանչել կառավարությունից իր ներկայացուցիչներին, ինչի արդյունքում էլ ես ներկայացրել եմ իմ հրաժարականը:Մենք միասին աշխատեցինք կարճ ժամանակահատվածում, սակայն՝ արդյունավետորեն: Այդ չորս ամիսների ընթացքում զգալի աշխատանք կատարվեց մարզի կենսագործունեության ամենատարբեր ոլորտներում, եւ, կարել է ասել, չհանդիպեցինք առանձնակի դժվարությունների, քանի որ գործում էինք նվիրումով եւ մասնագիտական բարձր կարողություններով օժտված թիմով: Անշուշտ, այդ կարճ ժանամակահատվածի հիմնական գնահատողները ժամանակն ու ժողովուրդն են, սակայն ես հայտնում եմ բոլորից իմ գոհունակությունը, գնահատում այն տեսանելի ու արդյունավետ աշխատանքը, որը մենք իրականացրել ենք համատեղ ջանքերով: Մենք լավ գործի սկիզբ ենք դրել, եւ, համոզված եմ, որ մարզի նոր ղեկավարի հետ դուք կշարունակեք զարգացնել այդ ձեռքբերումները եւ իրականացնել կես ճանապարհին մնացած կամ մեկնարկող ծրագրերը: Հաջողություն եմ մաղթում բոլորիդ ձեր անձնական կյանքում եւ աշխատանքում: Իսկ մենք մնալու ենք լավ ընկերներ ու բարեկամներ),-հրաժեշտի խոսքը եզրափակեց Իշխան Սաղաթելյանը:  

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 13:49:04