Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Համապետական շաբաթօրյակը Գեղարքունիքի մարզի համայնքներում ընթացավ կազմակերպված

08.09.2018

Համապետական շաբաթօրյակը Գեղարքունիքի մարզում ընթացավ կազմակերպված, մեծաքանակ մասնակիցների ներգրավմամբ և արդյունավետորեն: Շաբաթօրյակին մասնակցեցին մարզի 57 համայնքների, պետական և մասնավոր հիմնարկների,  առողջապահական, կրթամշակութային հաստատությունների աշխատակիցներ, մարզի տարածքում գործող ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպություների ներկայացուցիչներ, ուսանողներ, աշակերտներ, անհատ քաղաքացիներ: Համապետական շաբաթօրյակի աշխատանքներում ներգրավվեցին շուրջ 13 հազար մարդ, 288 միավոր տեխնիկա: Կենցաղային աղբի թափոններից մաքրվեցին մարզի տարածքի ճանապարհաեզրերը, զբոսաշրջային և հանգստյան գոտիները, պատմական հուշարձանների և կազմակերպությունների տարածքները, գետերի և հեղեղատարների հուները, համայնքների փողոցները: Փակվեցին թվով 13 աղբակույտեր Ակունք, Ծովինար, Գավառ, ճամբարակ, Վաղաշեն, Դպրաբակ համայնքներում: « Մեր կողմից անցկացված ստուգողական շրջայցի ընթացքում հասցրեցինք լինել մարզի գրեթե բոլոր տարածաշրջաններում: Պետք է ասեմ, որ համապետական շաբաթօրյակին մարդիկ ավել վաղ էին դուրս եկել, քան նախատեսված ժամն էր: Սա խոսում է այն մասին, որ բոլորն էլ բուռն ցանկությամբ ու ոգևորությամբ էին մաքրում իրենց շրջակայքը կամ նախատեսված տարածքները: Սա շատ կարևոր ու արդյունավետ միջոցառում էր, ինչը պետք է կրկնել հաճախակի: Մեր գոհունակությունն ենք հայտնում շաբաթօրյակի բոլոր մասնակիցներին»,- նշեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ, համապետական շաբաթօրյակի մարզային հանձնաժողովի նախագահ Նարեկ Գրիգորյանը:
Գեղարքունիքի մարզում համապետական շաբաթօրյակը լուսաբանվեց հանրապետական և մարզային ԶԼՄ-ներով, Գեղարքունիքի մարզպետարանի և մարզի համայնքապետարանների պաշտոնական կայքերի միջոցով: Գեղարքունիքի մարզպետարանում գործող թեժ գիծը կաշխատի մինչև ժամը 16-ը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 18:08:06