Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզը նախապատրաստվում է համապետական շաբաթօրյակին

06.09.2018

Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարների հետ հրավիրված խորհրդակցության ընթացքում Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանը հայտարարեց, որ Գեղարքունիքի մարզպետարանում եւ մարզի համայնքապետարաններում արդեն հաստատված են սեպտեմբերի 8-ին հայտարարված համապետական շաբաթօրյակի սխեմաները, որոնցով հստակեցված են մաքրման ենթակա տարածքները, մարդկային եւ տեխնիկական ռեսուրսները: Համապետական շաբաթօրյակի ընթացքում մարզի տարածքում կենցաղային աղբի թափոններից մաքրվելու են միջպետական, հանրապետական, մարզային նշանակության ճանապարհների եզրերը, բնակավայրերի փողոցները, զբոսաշրջային նշանակության վայրերը, հանգստյան գոտիները, պատմական հուշարձանների ու խնջույքների վայր հանդիսացող աղբյուրների շրջակայքը, գետերի ու ջրատարների հուները, պետական ու մասնավոր կազմակերպությունների շենքերի եւ ,,Սեւան ազգային պարկ,,-ի տարածքները:
Համապետական շաբաթօրյակին մասնակցելու են 536 պետական ու մասնավոր կազմակերպություն, 288 միավոր տեխնիկա, 12426 մարդ: Շաբաթօրյակի ընթացքը վերահսկելու նպատակով բոլոր համայնքներում մարզպետարանի կողմից կատարվել են համապատասխան ամրացումներ:Հավաքված աղբը տեղափոխվելու է մոտիկ աղբավայրեր: Շաբաթօրյակի ընթացքը լուսաբանվելու է հանրապետական ու տեղական զանգվածային լրատվության միջոցներով:
,,Նախորդ շաբաթօրյակների ընթացքում մեզ հաջողվեց համայնքների հետ համագործակցությամբ փակել ապօրինի գործող 109 աղբավայրեր կամ աղբակույտեր: Վերջին համապետական շաբաթօրյակից մինչ հերթական շաբաթօրյակն ընկած ժամանակահատվածում նկատված աղբակույտերը եւս կչեզոքացվեն: Ընդհանրապես, մեր ամենօրյա խնդիրն է դարձել աղբի կառավարմանն օպտիմալ լուծում գտնելը, շրջակա միջավայրի մաքրության պահպանումը, ինչի համար էլ բոլոր համայքների հետ, անկախ համապետական շաբաթօրյակների արդյունքներից, տանում ենք ամենօրյա համագործակցված աշխատանք,,-ներկայացրեց Գեղարքունիքի մարզպետարանի տեղական ինքնակառավարման եւ հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Վանիկ Հարությունյանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-17 17:51:27