Նորություններ
Սեպտեմբերի 8-ին՝ համապետական շաբաթօրյակ
05.09.2018

2018 թվականի սեպտեմբերի 8-ին տեղի ունենալիք «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում անցկացվելու է համապետական շաբաթօրյակ: Շաբաթօրյակը պատշաճ մակարդակով կազմակերպելու համար կոչ է արվում մարզի բոլոր համայնքների բնակիչներին ակտիվ մասնակցություն ունենալ շրջակա միջավայրի սանիտարական մաքրման աշխատանքներին:
Շաբաթօրյակին մասնակցություն են ունենալու և իրենց համագործակցված աշխատանքով նախաձեռնությունն իրականացնելու են մարզի բոլոր համայնքները, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունները, կրթական, առողջապական, մարզական հիմնարկները, պետական, մասնավոր և հասարակական հատվածում գործող տարբեր կառույցներն ու կազմակերպությունները, ինչպես նաև անհատ բնակիչները:
«Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում իրականացվող համապետական շաբաթօրյակի աշխատանքները Գեղարքունիքի մարզում հավուր պատշաճի կազմակերպելու համար Գեղարքունիքի մարզպետարանում ստեղծվել է թեժ գիծ՝ 060 65 06 12 հեռախոսահամարով:
Ավելի մանրամասն պլանի և սխեմայի վերաբերյալ կարող եք ծանոթանալ մեր կայքի «Մաքուր Հայաստան» բաժնից:
Գեղարքունիքի մարզպետարան