Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետն անցկացրեց գործավարական հերթական խորհրդակցությունը

07.08.2018

Օգոստոսի 7-ին Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանն անցկացրեց հերթական գործավարական խորհրդակցությունը, որին մասնակցեցին մարզպետի տեղակալները, աշխատակազմի ղեկավարը և մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:
Քննարկվեցին Գեղարքունիքի մարզպետի մոտ կայացած խորհրդակցությունների թիվ 7-13 արձանագրություններով տրված հանձնարարականների կատարման ընթացքին վերաբերող հարցեր: Արձանագրային հանձնարարականներն առնչվում էին միջմարզային և ներմարզային տրանսպորտային ուղևորափոխադրումների ընթացքում ի հայտ եկած խնդիրների կարգավորման, համայնքներում գյուղատնտեսական նշանակության հողատեսքերը վարձակալությամբ օգտագործելու, հանգստյան սեզոնի ընթացքում Սևանա լճի ափերին մշտադիտարկում իրականացնելու և տեղում խնդիրները ճշտելու, սեփական եկամուտների հավաքագրման, առանձին համայնքներում սուբվենցիայով նախատեսված ծրագրերի փաստաթղթերի կազմման, բրդի մթերման ուղղությամբ իրականացվող աշխատանքների հետ կապված գործընթացներին:
Քննարկվեց նաև առանձին համայնքներում պաշտոնական կայքէջերի ստեղծման գործընթացը ավարտին հասցնելու, մարզի համայնքներում աղբահանության հետ կապված աշխատանքները արդյունավետ կազմակերպելու, հողօգտագործողների հետ վարձակալական պայմանագրեր կնքելու հրատապության, մարզի կենսագործունեության ծրագրով խմելու ջրամատակարարման և ջրահեռացման համակարգում ներկայացվող ծրագրերի մասին:
Ստորաբաժանումների ղեկավարներն, ըստ իրենց տրված արձանագրային հանձնարարականների, մարզպետին տեղեկատվություն ներկայացրին դրանց կատարման ընթացքի, ավարտի, ուշացման դեպքում՝ դրանց խոչընդոտող հանգամանքների վերաբերյալ:
Մարզպետ Իշխան Սաղաթելյանը արձանագրային անավարտ հանձնարարականների ուղղությամբ տվեց համապատասխան ցուցումներ և դրանց ամբողջական կատարման ուղղությամբ սահմանեց հստակ ժամկետ:
« Որպեսզի մարզում բերքահավաքի ընթացքում գյուղացիական տնտեսությունների հոգսերին ավելի իրազեկ լինենք և օգնենք նրանց՝ ծագած խնդիրների կարգավորման հարցում, հանձնարարում եմ՝ մարզպետարանում ստեղծել հանձնաժողով և պարբերաբար դաշտերում շրջայցեր կատարել: Այս դեպքում մենք կփորձենք օգնել գյուղացուն՝ գյուղտեխնիկայի արդյունավետ օգտագործման, բերքի իրացման և գյուղատնտեսական նշանակության այլ հարցերում: Կարևոր է, որ մինչև նոր ուսումնական տարվա մեկնարկը մարզպետարանի կրթության վարչության կողմից շրջայցեր կատարվեն մարզի հանրակրթական դպրոցներում, որ հստակեցնենք, թե որտեղ ինչ խնդիրներ ունենք, որպեսզի դրանք շուտափույթ կարողանանք կարգավորել: Այս շրջայցերի ընթացքում հանձնարարում եմ ուշադրություն դարձնել նաև դպրոցներում կանոնավոր բուժսպասարկում իրականացնելու նպատակով նախապատրաստական աշխատանքներ իրականացնելու հանգամանքին: Հարկավոր է հետևողական աշխատանք տանել, որպեսզի քաղաքացիների կողմից մարզպետարան մուտքագրված դիմումներին կամ բողոքներին ժամանակին ընթացք և լիարժեք պատասխան տրվի, ոչ մի քաղաքացի մարզպետարանից չպետք է դժգոհ հեռանա»,- շեշտեց Իշխան Սաղաթելյանը:
Մարզպետը հանձնարարականներ հնչեցրեց նաև «Մաքուր Հայաստան և Մաքուր Մոլորակ» համահայկական միջոցառումներին ակտիվորեն նախապատրաստվելու, մարզպետարանի մշտական գործող հանձնաժողովների գործունեությանը նոր շունչ հաղորդելու ուղղություններով: Խոսվեց նաեւ մարզպետարանի աշխատակազմի կարգապահական ներքին կանոնների պահպանման մասին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 12:55:21