Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանը հանդիպումներ ունեցավ Վարդենիսի տարածքի համայնքների ղեկավարների հետ

06.08.2018

Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանն աշխատանքային այցով եղավ Վարդենիսի տարածաշրջանում: Այցի նպատակն էր՝ համայնքներում քննարկել սեփական եկամուտների հավաքագրման գործընթացը և ընդհանուր արդյունքները: Նարեկ Գրիգորյանը հանդիպումներ ունեցավ Վարդենիսի տարածաշրջանի խոշորացված Վարդենիս և Գեղամասար և չխոշորացված համայնքների ղեկավարների և աշխատակազմերի ներկայացուցիչների հետ: Մարզպետի տեղակալն առանձին- առանձին զրուցեց համայնքների ղեկավարների հետ, ճշգրտեց սեփական եկամուտների թերի հավաքագրման պատճառները: Հանդիպման արդյունքներից պարզվեց, որ համայնքներում հիմնական ապառքները գոյանում են վարձակալական հողերի վարձավճարների չվճարման պատճառով, որի ուղղությամբ Նարեկ Գրիգորյանը տվեց համապատասխան ցուցումներ :
Հանդիպումների ընթացքում Նարեկ Գրիգորյանը տեղեկացրեց տեղական ինքնակառավարման մարմիններին, որ սեփական եկամուտների հավաքագրման ուղղությամբ Վարդենիսի տարածաշրջանի համայնքները գտնվում են անմխիթար վիճակում, իսկ իրավիճակն ավելի են բարդացնում հարկատուների շրջանում շրջանառվող իրականությանը չհամապատասխանող տեղեկություններն այն մասին, որ իբր համայնքային բյուջեների գույքահարկի և հողի հարկի մասով գոյացած պարտավորությունները (ապառքներ, տույժեր և տուգանքներ) արտոնվում կամ զիջվում են: Հանդիպման ավարտին մարզպետի տեղակալը առաջարկեց համայնքների ղեկավարներին՝ ցուցաբերել բարձր պատասխանատվություն և սեփական եկամուտները հավաքագրել ամբողջությամբ և կարճ ժամկետներում: Խնդիրները մանրակրկիտ քննարկելուց հետո Նարեկ Գրիգորյանը յուրաքանչյուր համայնքի հետ պայմանավորվածություն ձեռք բերեց՝ մինչև սեպտեմբերի մեկը սեփական եկամուտների հավաքագրման ուղղությամբ կատարվող աշխատանքների վերաբերյալ պարբերաբար տեղեկատվություն ներկայացնել մարզպետարան: Մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանը հանդիպման մասնակիցներին տեղեկացրեց, որ սեպտեմբերի 15-ին կայանալու է <<Մաքուր մոլորակ>> միջոցառումը և հորդորեց, որպեսզի համայնքները այս միջոցառմանը մասնակցեն հավուր պատշաճի:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 18:08:06