Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետն ընդունեց ջրասուզորդների խմբին

01.08.2018

Օգոստոսի 1-ին Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանն ընդունեց ֆրանս-հայկական ստորջրյա սուզակների և գիտնականների խմբին, որվքեր ներկայացնում են «Ստորջրյա Հետազոտությունների և Սուզումների Հայկական Կենտրոն»-ը:
Հանդիպման նպատակն էր՝ համատեղ քննարկել Սևանա լճի սոցիալ-տնտեսական զարգացմանը վերաբերող հնարավոր համագործակցության ուղիները:
Ջրասուզորդներն արդեն ինը տարի է, ինչ Սևանա լճում կազմակերպում են սուզումներ՝ ստորջրյա ոլորտը բացահայտելու նպատակով, որտեղ գիտական հետազոտություններ իրականացնելու ընթացքում համագործակցում են Հայաստանի Գիտությունների Ազգային Ակադեմիայի և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության հետ:
Ըստ սուզորդների՝ 9-ամյա հետազոտությունների նպատակն է՝ աշխատել տեղի գիտնականների հետ, բացահայտել լճում առկա խնդիրների պատճառները, մարզում զարգացնել սուզման սպորտը: Ըստ ներկայացված տեղեկատվության՝ «Ստորջրյա Հետազոտությունների և Սուզումների Հայկական Կենտրոն»-ը աշխատանքային երկարամյա գործունեության վերաբերյալ հրատարակել է տեղեկատվական գրքույկ, ստեղծել կայքէջ, որը թարմացվում է Սևանա լիճին և ջրի ավազանին վերաբերվող տեղեկատվությամբ:
Զրույցի ընթացքում ջրասուզորդները խնդրեցին մարզպետի աջակցությունը՝ մարզի կրթօջախներում Սևանա լճի հիմնախնդիրների վերաբերյալ դասընթացներ անցկացնելու նպատակով: Իշխան Սաղաթելյանը ողջունեց սուզորդներին՝ նման նախաձեռնություն ցուցաբերելու համար և տեղեկացրեց, որ նոր ուսումնական տարվանից Գավառի, Վարդենիսի և Մարտունու պետական քոլեջներում հնարավոր կլինի այն իրականացնել:
«Սևանա լճի հիմնախնդիրների զգալի մասը անմիջապես լուծվող խնդիրներ չեն: Դրանք լուրջ հետազոտություն են պահանջում, որի համար պետք է առաջնորդվել կառավարության նախաձեռնած ծրագրերով: ՀՀ փոխվարչապետի գլխավորությամբ և շահագրգիռ կողմերի ներկայացուցիչների անդամակցությամբ նախատեսվել է երկու շաբաթը մեկ անգամ կազմակերպել հանդիպում, որտեղ պետք է քննարկվի Սևանա լճի շուրջ ծագած խնդիրները, գտնվի դրանց լուծման արդյունավետ եղանակները, որպեսզի մենք ունենանք Սևանա լճի զարգացման հստակ փաթեթ, թե ինչպիսին ենք տեսնում Սևանա լիճը 10-15 տարի հետո: Սևանա լճի զարգացումը մեր մարզի զարգացման հիմանական նախադրյալներից մեկն է, որի համար մենք պատրաստ ենք անել հնարավորը՝ մեր հնարավորությունների և լիազորությունների շրջանակներում ձեզ աջակցելու համար», -իր խոսքում նշեց Իշխան Սաղաթելյանը:
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն ձեռք բերվեց՝ սեպտեմբեր ամսին կրկին հանդիպել և համատեղ քննարկել օգոստոս ամսվա ընթացքում իրականացված սուզումների արդյունքները, համատեղ գտնել դրանց լուծման հնարավոր և արդյունավետ տարբերակները:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 13:47:36