Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Իշխան Սաղաթելյանը հանդիպում ունեցավ ՀՏԶ պատասխանատուների հետ

19.07.2018

Հուլիսի 19-ին Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը մարզպետարանում ճանաչողական հանդիպում ունեցավ Գեղարքունիքի մարզի համայնքների տնտեսական զարգացման պատասխանատուների հետ: Վերջիններս մարզպետին տեղեկատվություն ներկայացրին իրենց համայնքների զարգացմանն ուղղված գործունեության վերաբերյալ:
Իշխան Սաղաթելյանն իր խոսքում կարևորեց համայնքներում տնտեսական զարգացման պատասխանատուի հաստիքի ստեղծման անհրաժեշտությունը, քանզի նրանք լուրջ առաքելություն ունեն համայնքներում առկա խնդիրների բացահայտման, վերհանման և դրանց լուծման միջոցները մատնանշելու առումով: «Ձեր գործունեությունը շատ կարևոր է համայնքների տնտեսության զարգացման տեսանկյունից: Մենք համայնքներում չունեինք այն աշխատակիցը, ով կզբաղվեր համայնքաների հնգամյա զարգացման , ինչպես նաև մարզի զարգացման ծրագրերի կազմման, մշակման գործով: Համայնքներ կան, որտեղ ՀՏԶ պատասխանատուները թերանում են իրենց աշխատանքներում, որի համար մենք կձեռնարկենք համարժեք քայլեր, սակայն կան համայնքներ էլ, որտեղ ՀՏԶ պատասխանատուներն ամենայն պատասխանատվությամբ են իրականացնում իրենց առջև դրված պարտականությունները: Ձեր կողմից մշակված զարգացման ծրագրերը չեն կարող լուրջ հիմնավորում չունենալ: Մարզպետը և մարզպետարանի զարգացման ծրագրերի և վերլուծության բաժինը պատրաստակամ են՝ ձեր յուրաքանչյուր խնդրի, յուրաքանչյուր դժվարության կողքին լինել, օգնել ու աջակցել, որպեսզի դրանք նպատակային լուծում ստանան՝ ի շահ մեր համայնքների զարգացման»- իր խոսքում նշեց մարզպետ Իշխան Սաղաթելյանը:
Հանդիպման ավարտին Գեղարքունիքի մարզպետի և ՀՏԶ պատասխանատուների միջև պայմանավորվածություն ձեռք բերվեց՝ ավելի ընդլայնված օրակարգով քննարկում կազմակերպել օգոստոս ամսին՝ հիմնական շեշտը դնելով մարզի համայնքների զարգացման գերակա ուղղություններում առկա հիմնահարցերի բարձրացման, նոր նախաձեռնությունների ներկայացման, սոցիալ-տնտեսական ու կենսական նշանակության ծրագրերի մշակման, միջազգային կառույցների, քաղհասարակության ներկայացուցիչների հետ բավարար համագործակցություն հաստատելու վրա:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-18 09:57:03