Նորություններ
Գեղարքունիքի մարզպետն ընդունեց ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի պատասխանատուներին
20.06.2018
Հունիսի 20-ին Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանն ընդունեց ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակի ,,Կլիմայի փոփոխության ծրագրերի,, համակարգող Դիանա Հարությունյանին և ,,Կլիմա իստ,, պիլոտային ծրագրի ղեկավար Արամ Տեր-Զաքարյանին: Դիանա Հարությունյանը մարզպետին ներկայացրեց իրենց կողմից Գեղարքունիքի մարզի որոշ համայնքներում նախորդ տարիներին իրականացված կամ ընթացքի մեջ գտնվող բնապահպանական, գյուղատնտեսական և էներգախնայողության ծրագրերը, որտեղ անչափ կարևորվում է համագործակցությունը պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հետ: Մարզպետ Իշխան Սաղաթելյանը վստահեցրեց, որ Գեղարքունիքի մարզպետարանը և մարզի համայնքապետարանները պատրաստ են աջակցել մարզում իրականացվող ցանկած սոցիալ-տնտեսական ծրագրի իրականացմանը, համատեղ քննարկել և լուծում տալ ծագած բոլոր խնդիրներին: Դիանա Հարությունյանը մարզպետի ուշադրությանը ներկայացրեց մարզի համայնքներից մեկում պասիվ ջերմոցի կառուցման նախագիծը, որով նախատեսվում է ֆերմերների ընկերակցությամբ շահագործվող ու ջեռուցում չպահանջող ջերմոց: Այստեղ աճեցվելու է ռուկոլատ բույսը, որը մեծ պահանջարկ ունի Իտալական խոհանոցում: Դա լինելու է Ռումինիայի կառավարության առաջին դոնոր ծրագիրը Հայաստանում: Հավանություն տալով նախագծին՝ Մարզպետ Իշխան Սաղաթելյանը խոստացավ իր լիազորությունների շրջանակներում լայն աջակցություն ցուցաբերել ոչ միայն ներկայացված նախագծի, այլ նաև ապագայում ներկայացվող այլ ծրագրերի իրականացմանը: