Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Վանեվանում, Տորֆավանում և Գեղաքարում կայացան ՏԻՄ ընտրություններ

11.06.2018

2018 թվականի հունիսի 10-ին Գեղարքունիքի մարզի Վանեվան, Տորֆավան և Գեղաքար համայնքներում կայացան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզի թիվ 21 տարածքային ընտրական հանձնաժողովից, Վանեվանում և Տորֆավանում անցկացվեցին համայնքի ղեկավարի և ավագանու, Գեղաքարում՝ միայն ավագանու ընտրություններ: Վանեվանում համայնքի ղեկավարի պաշտոնի համար մրցակցում էին գործող գյուղապետ, անկուսակցական Նորայր Հարությունյանը և ԲՀԿ անդամ Էմին Սարգսյանը, իսկ Տորֆավանում գործող համայնքի ղեկավար, անկուսակցական Ահարոն Խաչատրյանը մրցակից չուներ: Ավագանու անդամների հնգական տեղերի համար Վանեվանում քվեարկվել է 6, Գեղաքարում՝ 6, Տորֆավանում՝ 5 թեկնածու:
Նախնական տվյալներով՝ Վանեվանում գրանցված 262 ընտրողից քվեարկությանը մասնակցել են 199 քաղաքացի, որոնցից 110-ը քվեարկել են գործող համայնքի ղեկավար, անկուսակցական Նորայր Հարությունյանի օգտին: Նրա մրցակից, ԲՀԿ անդամ Էմին Սարգսյանը ստացել է 81 քվե: Ութ քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր: Տորֆավանում գրանցված 312 ընտրողներից քվեարկությանը մասնակցել են 122 ընտրող, որոնք, առանց բացառության, քվեարկել են Ահարոն Խաչատրյանի օգտին: Ավագանու անդամների ընտրությունների արդյունքները կհրապարակվեն օրենքով սահմանված ժամկետներում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 20:10:59