Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանն այցելեց Գավառի բժշկական կենտրոն

08.06.2018

Հունիսի 8-ին Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանն այցելեց Գավառի բժշկական կենտրոն:Մարզպետը ճանաչողական շրջայց կատարեց աշխատասենյակներում և հիվանդասենյակներում՝ զրուցելով բուժանձնակազմի և տեղում ստացիոնար բուժում ստացող քաղաքացիների հետ: Շրջայցի ավարտից հետո Իշխան Սաղաթելյանը հանդիպում ունեցավ բժշկական կենտրոնի բուժանձնակազմի հետ:,,Մեծապես կարևորում եմ առողջապահական ոլորտի դերն ու նշանակությունը, այդիսկ պատճառով էլ առաջին այցերից մեկը կատարեցի ձեզ մոտ: Տպավորված եմ հիվանդանոցային արդիական ու բարեկարգ պայմաններից: Շատ կարևոր է, որ հիվանդները տեղում բուժվելու հնարավորություն ունենան ու նման հարցերով հնարավորինս քիչ դիմեն մայրաքաղաքի բուժհաստատություններ,,,-բուժանձնակազմին դիմեց մարզպետը:
Գավառի ԲԿ տնօրեն Աշոտ Կարապետյանը տեղեկացրեց, որ հաստատության հիմնական խնդիրը մնում է վերազինումը որոշ տեխնիկական սարքավորումներով:,,Մեր բժշկական կենտրոնն ունի լապորոսկոպիկ վիրահատության և համակարգչային տոմոգրաֆիայի հետազոտության սարքավորումների խնդիր: եթե կարողանանք ձեռք բերել դրանք, ապա նվազագույնի կհասցնենք մայրաքաղաքի բուժհաստատություններ դիմող մեր համաքաղաքացիների թիվը: Մասնագետ կադրերի խնդիր այս պահին չունենք, հարկ եղած դեպքում խնդիրը կարգավորում ենք մասնագիտական վերապատրաստումների միջոցով,,,-ներկայացրեց Աշոտ Կարապետյանը:
Մարզպետը բուժանձնակազմին հորդորեց՝ ավելի բարձրացնել բուժսպասարկման որակը, բարեխղիղճ ու պատասխանատու վերաբերմունք ցուցաբերել յուրաքանչյուր քաղաքացու նկատմամբ:,,Բարձրացված հարցերի շուրջ կփորձենք ցուցաբերել համապատասխան աջակցություն, որպեսզի տեղի բնակիչները կարողանան իրենց բուժումը կազմակերպել տեղում: Ուշադիր հետևելու ենք նաև թեժ գծին կամ հանդիպումների ընթացքում քաղաքացիների կողմից առողջապահական ոլորտում բարձրացված հարցերին, ուստի հորդորում եմ բոլորիդ՝ մասնագիտական աշխատանքում ցուցաբերել ամենայն բարեխղճություն և պատասխանատվություն,,,-եզրափակեց մարզպետ Իշխան Սաղաթելյանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 18:08:06