Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանն ընդունեց մի խումբ բուժաշխատողների

06.06.2018

Հունիսի 6-ին Գեղարքունիքի մարզպետի աշխատասենյակում մարզպետ Իշխան Սաղաթելյանին իրենց մտահոգությունները ներկայացրին Վարդենիսի հիվանդանոցի աշխատակցները:

Խնդիրը կայանում էր ՀՀ նախկին կառավարության համապատասխան որոշմամբ նշված հիվանդանոցը Վարդենիսի զինվորական հոսպիտալին միացնելուն, որին հիվանդանոցի բուժաշխատողները դեմ են և փորձում են կիրառել տարբեր մեթոդներ՝ կառույցը չվերակազմակերպելու համար:

Ըստ ներկայացվածի՝ հիվանդանոցի 92 աշխատակիցներն էլ պատրաստակամ են շարունակել աշխատանքը, բայց քանի որ հիվանդանոցը ֆինանսավորվում չի ստանում,ուստի և առաջ կգա աշխատավարձի խնդիր: Բացի այս ամենը, հիվանդանոցն ունի նեղ մասնագետների, շենքի և ծննդատան հիմնանորոգման լուրջ խնդիրներ, որոնք անհնար են դարձնում կառույցի հետագա գործունեությունը:
Մարզպետ Իշխան Սաղաթելյանը կիսեց բուժաշխատողների մտահոգությունը, սակայն տեղեկացրեց նաև, որ նոր կառավարությունը ևս դրական է համարում հիվանդանոցի վերակազմակերպման գործընթացը:

<<Ես զրույց եմ ունեցել ՀՀ կառավարության ներկայացուցիչների հետ: Վերջիններս կարևորում են այդ գործընթացը և պատրաստ են այն հասցնել ավարտին: Իմ լիազորությունների շրջանակներում կբարձրացնեմ ձեզ մտահոգող խնդիրները, ուստի առաջարկում եմ՝ բարձրացված խնդիրների շուրջ լուրջ, հիմնավորված տեղեկատվություն նախապատրաստել, մենք էլ կից գրությումբ այն կուղարկենք ՀՀ կառավարություն>> -նշեց մարզպետ Իշխան Սաղաթելյանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:38:59