Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը կատարեց քաղաքացիների ընդունելություն

05.06.2018

Հունիսի 5-ին Գեղարքունիքի մարզպետարանում մարզպետ Իշխան Սաղաթելյանը կատարեց քաղաքացիների ընդունելություն: Հաշվի առնելով դիմողների մեծ քանակությունը և որոշ մարդկանց տարիքն ու ֆիզիկական վիճակը՝ մարզպետը որոշեց ոմանց լսել մարզպետարանի բակում: Մի խումբ քաղաքացիներ մարզպետին դիմեցին աշխատանքի տեղավորման, մանկապարտեզի վերաբացման, բնակարանի ապահովման, կոմունալ- կենցաղային խնդիրների կարգավորման, պետպատվերի շրջանակներում բուժման մեկնելու, առողջարանային ուղեգրերի տրամադրման, սեփականության իրավունքով հողամաս ձեռք բերելու, դրամական աջակցություն ստանալու ակնկալիքներով: Իշխան Սաղաթելյանը լսեց նաև <<Գավառի ՃՇՇ>> ՓԲԸ աշխատակիցների գանգատը , որը կապված է ընկերության ղեկավարության կողմից աշխատակիցներին երկար տարիներ աշխատավարձ չտրամադրելու հետ:
Գեղարքունիքի մարզպետը քաղաքացիների կողմից բարձրացված որոշ խնդիրների տեղում պատասխանեց, իսկ լրացուցիչ ուսումնասիրության և քննարկման ենթակա դիմումները հաշվառվեցին մարզպետարանի աշխատակազմում, որոնց պատասխանները կտրվեն օրենքով սահմանված ժամկետում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 13:47:36